«Տիրան Աճէմեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Տող 56. | Տող 56. | ||
[[Կատեգորիա:Պէյրութ մահացածներ]] |
[[Կատեգորիա:Պէյրութ մահացածներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]] |
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]] |
||
[[Կատեգորիա:Հայ ծաղրանկարիչներ |
[[Կատեգորիա:Հայ ծաղրանկարիչներ]] |
15:48, 5 Մայիս 2019-ի տարբերակ
Տիրան Մարտիրոս Աճէմեան | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | Տիրան |
Ծնած է | 21 Յուլիս 1902 |
Ծննդավայր | Հալէպ |
Մահացած է | 10 Սեպտեմբեր 1991 (89 տարեկան հասակին) |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ազգութիւն | Հայ |
Մասնագիտութիւն | Դերասան |
Տիրան Աճէմեան (21 Յուլիս 1902, Հալէպ - 10 Սեպտեմբեր 1991, Պէյրութ), դերասան, ծաղրանկարիչ:
Ուսումը կը ստանայ Հալէպի գերմանական վարժարանը, սկիզբէն ի յայտ կը բերէ արուեստագէտի խառնուածք եւ հակում դէպի գծագրութիւն, ինչ որ հետզհետէ կը փոխուի ծաղրանկարչութեան: Այս մէկը պատճառ կը հանդիսանայ մօտենալու բեմին, որուն կը նուիրուի սրտեռանդ:
1919ին կ’անցնի Պոլիս ու ծաղրանկարներ կը հրատարակէ «Կավռօշ»ի մէջ։ Պոլսոյ Հայ Տրամադիկը, նաեւ Կովկասէն եկած դերասան Օվի Սեւումեան խորապէս կը տպաւորեն զինք բեմին կապուելու համար: Հալէպ դարձին՝ կը կազմէ Երիտասարդաց Միութեան Թատերախումբը։
1921էն սկսեալ կը բեմադրէ զանազան թատերախաղեր, որոնցմէ յիշենք «Կործանուածը», «Աւերակների վրայ», «Պատուի համար», «Արցունքի հովիտը», «Հին աստուածներ», եւայլն:
Աճէմեան օժանդակած է Հալէպ այցելող դերասաններուն. 1922-ին՝ Շահան Սարեան եւ Օննիկ Վոլգէրի, 1924-ին՝ «Եգիպտահայ Գոմէտիի խումբ»ին: 1923-ին կը կազմէ «Հալէպի Ամադէօրներու Տրամադիկ թատերախումբ»ը եւ ներկայացումներ կու տայ մինչեւ Բարսեղ Աբովեանի Հալէպ ժամանումը, որուն հետ եւս կը խաղայ՝ պատասխանատու դերեր ստանձնելով: Ֆիլիփ Արփիարեան դերասան-ծաղրանկարիչը կը թելադրէ Տիրանին ամբողջովին նուիրուիլ ծաղրանկարչութեան[1][2]:
1925 թուականին տեղափոխուած է Պեյրութ ու ծաղրանկարներով հանդէս եկած է հայկական, ֆրանսական եւ արաբական մամուլին մէջ[3][4]։
«Հայ Գիր» մանկապատանեկան հրատարակչութիւնը լոյս ընծայած է Յովհաննէս Թումանեանի «Քաջ Նազար»ը՝ Տիրան Աճէմեանի երգիծանկարներով[5]:
Ծանօթագրութիւններ
- ↑ Թէոդիկ, Ամէնուն Տարեցոյց, 1928, էջ 589
- ↑ Սուր․ Տար․, 1925, էջ 181
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Տիրան Աճեմեան»։ avproduction.am։ արտագրուած է՝ 2016-07-21
- ↑ ««Հայ Գիր» Մատենաշարը Լոյս Ընծայեց Յ. Թումանեանի «Քաջ Նազար»ը՝ Տիրան Աճէմեանի Երգիծանկարներով» (en-US)։ 2014-12-03։ արտագրուած է՝ 2016-07-21
Աղբիւրներ
- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938 Պուքրէշ, Հատոր Ա․, էջ 116:
Կատեգորիա:1902 ծնունդներ
Կատեգորիա:21 Յուլիսի ծնածներ
Կատեգորիա:Հալէպ ծնածներ
Կատեգորիա:1991 մահեր (արւմտ․)
Կատեգորիա:10 Սեպտեմբերի մահացածներ
Կատեգորիա:Պէյրութ մահացածներ
Կատեգորիա:Հայ դերասաններ
Կատեգորիա:Հայ ծաղրանկարիչներ