«Վիգէն Շարոյեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Beko (քննարկել | Ներդրումներ) |
|||
Տող 120. | Տող 120. | ||
{{DEFAULTSORT:,}} |
{{DEFAULTSORT:,}} |
||
[[Կատեգորիա:1959 ծնունդներ |
[[Կատեգորիա:1959 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:13 Մայիսի ծնածներ]] |
[[Կատեգորիա:13 Մայիսի ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ գեղանկարիչներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:Հայ գեղանկարիչներ (արւմտ․)]] |
12:14, 5 Մայիս 2019-ի տարբերակ
Վիգէն Շարոյեան | |
---|---|
| |
Ծնած է | 1959 |
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
Քաղաքացիութիւն | Սուրիա |
Կարողութիւն | Գեղանկարիչ |
Մասնագիտութիւն | Համակարգչային գծանկարչութիւն Graphic Designer |
Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Երեխաներ | երկու մանչ |
Վիգէն Շարոյեան ծնած է Հալէպ, 1959-ին: Գեղանկարիչ: Արուեստի ուսուցիչ:
Կենսագրութիւն
Վիգէն Շարոյեան ծնած է Հալէպ, 1959-ին: Գեղանկարիչ:
Մինչեւ 1978 կը յաճախէ Քարէն Եփփէ Ազգային Ճեմարան:
1980-1985 թթ. կը պաշտօնավարէ Հալէպի Մխիթարեան Վարժարանին եւ Քարէն Եփփէ Ազգային Ճեմարանին մէջ որպէս արուեստի ուսուցիչ դասաւանդելով նկարչութիւն եւ ձեռարուեստ:
1995 Փարիզի մէջ կը հետեւի հիւսուածեղենի համակարգչային կրաֆիք տիզայնի արդիական ձեւաւորման ծրագիրներու: 1986-էն սկսեալ կը մասնակցի հաւաքական ցուցահանդէսներու:
Վիգէն Շարոյեանի գեղանկարչութեան ոճը
Վիգէն Շարոյեանի բանաստեղծական բնանկարաշարքը կը դրսեւորէ նկարիչին մեծ սէրը բնութեան հանդէպ:
Շարոյեանի մօտ բնութիւնը երազային է ու անկոխ, դաշտերը թաւշային, երկինքը թափանցիկ, տուները սիրայորդ...
Թէեւ գեղանկարիչը կ՛ապրի չոր քաղաքի մը մէջ բայց կը զգայ բնութեան տարերքը եւ անոր հիւթը, ու կ՛օրօրուի անոր գիրկին մէջ, ստեղծելով իւրայատուկ գոյներու երանգաւորում եւ ուրոյն երաժշտականութիւն:
Փոքրածաւալ իր գծանկարները մեծ են իր բնութապաշտութեամբ:
Ցուցահանդէսներ
1986-էն սկսեալ Վիգէն Շարոյեան կը մասնակցի հաւաքական ցուցահանդէսներու:
1984 եւ 1985-ին Սուրիոյ Զինուժի հաւաքական ցուցահանդէս - Հալէպի Թանգարան
1986-ին Կերպարուեստի հաւաքական ցուցահանդէս - Հալէպի Համազգային Միութեան հովանաւորութեամբ:
1995 - 1996 -1997-ին՝ ԱՇՈՒՆ 95, ԱՇՈՒՆ 96 եւ ԱՇՈՒՆ 97 Սուրիոյ Արուեստագէտներու մասնակցութեամբ:
1998-ին Արշիլ Կորքիի նուիրուած ցուցահանդէս:
1998-1999-ին Ստուերներ Սուրիոյ Հայ համայնքի Արուեստագէտներու:
1999-ին Sestet Երեւան:
1999-ին ԱՇՈՒՆ 99
2001-ին ԱՇՈՒՆ 2001
Անդամակցութիւն
Վիգէն Շարոյեան պատւոյ անդամ է Հայաստանի Նկարիչներու Միութեան:
Պատկերասրահ
-
Մշուշոտ յիշատակներ, հայկական բնութեան նաթիւրմորդ (Հայաստան)
-
Հայկական Բնութեան Նաթիւրմորդ (ՀԱՅԱՍՏԱՆ)
-
Կիլիկիա
-
Կառկարուն (Բնանկար)
-
Խնձորենի Պարտէզ (Քեսապ) մանկութեան յիշատակներ
-
Ամառնային Տաք Օրեր (Բնանկար)
-
Ամառնային վերամուտ (Բնանկար)
Տե՛ս նաեւ
Կատեգորիա:1959 ծնունդներ
Կատեգորիա:13 Մայիսի ծնածներ
Կատեգորիա:Հայ գեղանկարիչներ (արւմտ․)
Կատեգորիա:Արուեստի ուսուցիչներ (արւմտ․)
Կատեգորիա:Հայաստանի Նկարիչների միութեան պատւոյ անդամներ (արւմտ․)