Jump to content

Սոֆիա Թամամշեան

Սոֆիա Թամամշեան
Ծնած է 18 Յունիս 1900(1900-06-18) կամ 1901[1][2]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 1981[3][1][4]
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Մասնագիտութիւն բուսաբան

Սոֆիա Թամամշեան (18 Յունիս 1900(1900-06-18) կամ 1901[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 1981[3][1][4]), խորհրդային հայ գիտնական-բուսաբան, կազմաբանութեան, հովանոցաւորներու եւ բարդածաղկաւորներու մասնագէտ։

1936 թուականին Սոֆիա Թամամշեան, առանց ատենախօսութեան պաշտպանութեան, արժանացած է կենսաբանական գիտութիւններու թեկնածուի աստիճանի։ 1946 թուականէն աշխատած եւ ուսում ստացած է Լենինկրատի Վլադիմիր Կոմարովի անուան Բուսաբանական ինստիտուտին մէջ, ուր զբաղուած է «Հովանոցաւորներու ընտանիքի նախահայրերն ու սերունդները» թեմայով դոկտորական ատենախօսութեամբ։

Մասնակցած է «ԽՍՀՄ-ի ֆլորա», «Կովկասի ֆլորա» եւ «Flora Iranica» բազմահատոր աշխատութիւններու համար տարբեր տաքսոնոմիական մշակումներու իրականացման։

1952 թուականին նշանակուած է բուսական ռեսուրսներու բաժնի կրտսեր գիտաշխատող, իսկ 1954 թուականին՝ բոյսերու սիստեմատիկայի եւ աշխարհագրութեան աւագ գիտաշխատող։

1954 թուականին ղեկավարած է հարաւային Կովկասի գիտական արշաւախումբ մը, նպատակ ունենալով ուսումնասիրել բուրմունքային եւ համային յատկութիւններով բոյսերը։

1963 թուականին հեռացած է Բուսաբանական ինստիտուտէն եւ անցած թոշակի, ապա տեղափոխուած Մոսկուա։

Գիտական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հրատարակած է բազմաթիւ յօդուածներ «Բուսաբանական ամսագիր» եւ «Խորհրդային բուսաբանութիւն» հանդէսներուն մէջ։ Իր գիտական աշխատանքները կը վերաբերին հետեւեալ ցեղերու սիստեմատիկային՝ Astrodaucus, Phlojodicarpus, Stenocoelium, Grammosciadium։

Բոյսերու տեսակներ, որոնք անուանակոչուած են Ս․ Թամամշեանի պատուին

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Tamamschjania Pimenov & Kljuykov, 1981
  • Tamamschjanella Pimenov & Kljuykov, 1996

Գիտական որոշ հրապարակումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Тамамшян С. Г., Пименов М. Г. Род Eryngium L. в Закавказье, Средней Азии, Иране и Афганистане // Флора, растительность и растительные ресурсы Армянской ССР. — 1987. — Вып. 10. — С. 26—49.

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 (unspecified title)doi:10.5281/ZENODO.10080503
  2. 1 2 Вельгорская Т. В. Он неизменно служил идеалам науки: К столетию со дня рождения А.Л. Тахтаджяна (1910–2009), He consistently served the interests of science: To the centenary celebration of A.L. Takhtajan (1910–2009) // Историко-биологические исследования — 2010. — Т. 2, вып. 3. — С. 8–31. — ISSN 2076-8176; 2500-1221
  3. 1 2 Harvard University Herbaria & Libraries Index of BotanistsHarvard University Herbaria and Libraries.
  4. 1 2 Сытин А. К., Сластунов Д. Д. В.Л. Комаров и авторы «Флоры СССР», Vladimir Komarov and the authors of “Flora of the USSR” // Историко-биологические исследования — 2021. — Т. 13, вып. 1. — С. 24–71. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24411/2076-8176-2021-11002