Jump to content

Սուրէն Խանամիրեան

Սուրէն Խանամիրեան
Ծնած է 28 Փետրուար 1924(1924-02-28)
Ծննդավայր Պէյրութ, Լիբանան
Մահացած է 6 Նոյեմբեր 2014(2014-11-06) (90 տարեկանին)
Մահուան վայր Պէյրութ, Լիբանան
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ
Վարած պաշտօններ երեսփոխան

Սուրէն Խանամիրեան (28 Փետրուար 1924(1924-02-28), Պէյրութ, Լիբանան - 6 Նոյեմբեր 2014(2014-11-06), Պէյրութ, Լիբանան), հայկական երեսփոխանական պլոքի երկար տարիներու անդամ, երեսփոխան եւ ազգային բարերար։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Պէյրութ: Նախակրթութիւնը ստացած է Ազգային Ս. Նշան վարժարանին մէջ. համալսարանական ուսումը ստացած է Սեն Ժոզեֆ համալսարանի իրաւաբանութեան բաժանմունքին մէջ:

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1950-ականներուն ուսուցիչ եղած է Ս. Նշան վարժարանին մէջ:

1960-1996 եղած է Լիբանանի խորհրդարանի անդամ` Հայկական երեսփոխանական պլոքին կողմէ[1]: Խանամիրեան երկար տարիներ եղած է Ազգային գաւառական ժողովի անդամ:

1972-1974 Լիբանանի զբօսաշրջութեան նախարար եղած է, իսկ 1989-1990` ուժանիւթի նախարար:

Մասնակցած է Լիբանանեան տագնապի լուծման միտող Ժընեւի խորհրդաժողովին, որուն ընթացքին լիբանանահայ համայնքը ընդունուած է իբրեւ Լիբանանի 7 մեծագոյն համայնքներէն մէկը:

Դերակատարութիւն ունեցած է Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերուն Պուրճ Համուտի մէջ հակամարտ կողմերուն միջեւ հարցերու լուծման մէջ: Ան Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ եղած է: 1950-ականներուն սկիզբէն անդամ եղած է ՀԲԸՄ-ի:

Հիմնադիր անդամ եղած է Լիբանանի ձիավարութեան առաջին ակումբին (Լ՛էփերոն):

1950-ականներուն վերջը անդամ եղած է «Հայկ Քլապ»-ի: Խանամիրեան Լիբանանեան-հայկական բարեկամութեան ընկերակցութեան անդամ եղած է, ինչպէս նաեւ «Միտըլ Իսթ» օդանաւային ընկերութեան տնօրէն խորհուրդի նախկին անդամ:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական վարչութեան անդամ եղած է[2]:

Պարգեւատրուած է Ազգային բարերարի եւ «Կիլիկոյ իշխան» շքանշաններով` Մեծի Տանն Կիլիկիոյ Խորէն Ա. կաթողիկոսին կողմէ:

1962-ին պարգեւատրուած է Լիբանանի նախագահ Ֆուատ Շեհապի կողմէ` Մայրիներու Ասպետի կարգի շքանշանով[2]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «سورين خاناميريان Obituary»։ Khoolood (արաբերէն)։ 2014-11-06։ արտագրուած է՝ 2025-08-28
  2. 1 2 «Հայկական Երեսփոխանական Պլոքի Երկար Տարիներու Անդամ Սուրէն Խանամիրեան Ոչ Եւս Է - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2025-08-28