Սուրէն Աղաբաբեան
Սուրէն Աղաբաբեան | |
---|---|
Ծնած է | 22 Յունուար 1922[1][2][3] |
Ծննդեան վայր | Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն[1][2][3] |
Մահացած է | 19 Մարտ 1986[3] (64 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[3] |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Գործատու |
Աւանկարտ Խորհրդային գրականութիւն Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան[2][3] |
Կրթութիւն |
Երեւանի Պետական Համալսարան Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան |
Կոչում | փրոֆէսոր[3] |
Ազգութիւն | Հայ[2] |
Տիրապետած լեզուներ | հայերէն |
Անդամակցութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Պարգեւներ եւ մրցանակներ | Հայկական ԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ ՀԽՍՀ պետական մրցանակ? «Պատուոյ նշան» շքանշան |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2] |
Սուրէն Բարդուղի Աղաբաբեան (22 Յունուար 1922[1][2][3], Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն[1][2][3] - 19 Մարտ 1986[3], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[3]), հայ գրականագէտ, բանասիրական գիտութիւններու տոքթոր, փրոֆէսոր (1969), ՀԽՍՀ գիտութիւններու վաստակաւոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1979-ի պետական մրցանակի դափնեկիր («Եղիշէ Չարենց» երկհատոր մենագրութեան համար), ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1949-էն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ղարաքիլիսէ (այժմ՝ Վանաձոր) քաղաքին մէջ։ 1944-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական հիմնարկի եւրոպական լեզուներու եւ գրականութեան բաժինը։ 1945-1948-ններուն սորված է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի յետ-ընթացաւարտէն ներս։ 1945-1951-ններուն աշխատած է «Աւանգարդ» թերթի խմբագրութեան մէջ որպէս բաժինի վարիչ, խմբագիրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-1951-ններուն եղած է «Սովետական գրականութիւն» ամսագիրի քննադատութեան բաժինի վարիչը։ 1954-1986-ններուն եղած է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի խորհրդային գրականութեան բաժինի վարիչ։
1950-ին «Գիւղը Նայիրի Զարեանի ստեղծագործութեան մէջ» թէմայով քննական ճառ կատարած է եւ ստացած է բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան։ 1963-ին «Աքսել Պակունց» թէմայով քննական ճառ ներկայացուցած է եւ ստացած է բանասիրական գիտութիւններու տոքթորի աստիճան։
Կազմած եւ խմբագրած է «Հայ սովետական գրականութեան պատմութիւն» (1966, ռուսերէն) աշխատութիւնը։ Ռուսերէն լոյս տեսած են Ստեփան Զորեանին, Նայիրի Զարեանին եւ Ակսել Բակունցին նուիրուած անոր մենագրութիւնները։ Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար գրած է «Հայ սովետական գրականութիւն» դասագիրքը (1969-1986)։ Գրած է «Սովետական բազմազգ գրականութեան պատմութիւն» վեցհատորեակի առաջին եւ երրորդ հատորներու (1970, Ռուսերէն) հայ գրականութեան նուիրուած գլուխները։ 1976-ին Մոսկուայի մէջ ռուսերէն լոյս տեսաւ անոր «Հայ գրականութիւն» աւելի բարձր ուսման դասագիրքը (հեղինակակիցներ Վաչէ Նալպանտեան, Սերկէյ Սարինեան)։ 1980-ին Երեւանի մէջ ռուսերէնով լոյս տեսած է անոր «Հայ գրականութեան կերպարները եւ ոճերը» քննադատական յօդուածներու ժողովածուն։
Պարգեւատրուած է «Պատւոյ նշան» (1972) եւ ժողովուրդներու բարեկամութեան (1982) շքանշաններով։ Մահացել է Երեւանի մէջ։[4]
Օգտագործած է Ա., Ս. Ա., Ա. Սուրենեան, Սուրիկ, Ա. Սուրիկ ծածկանունները[5]:
Երկերու մատենագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Նայիրի Զարեան, Երեւան, Հայպետհրատ, 1954, 220 էջ։
- Նայիրի Զարեան, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
- Ստեփան Զօրեան, Երեւան, ՀԱԱՀ ԳԱ, 1955, 207 էջ։
- Աքսել Պակունց, Երեւան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։
- Գուրգէն Մահարի, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 152 էջ։
- Սովետահայ գրականութեան պատմութիւն, առաջին հատոր (1917-1941, հատորի «Սովետահայ գրականութիւնը 20-ական թուականներուն», «Մովսէս Արազի», «Աքսել Պակունց», «Ստեփան Զորեան», «Գուրգէն Մահարի» եւ «Մկրտիչ Արմէն» գլուխները գրած է Ս. Աղաբաբեանը), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Արձագանքներ, Երեւան, Հայպետհրատ, 1963, 306 էջ։
- Աքսել Պակունց, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։
- Արդիականութիւն եւ գրականութիւն, Երեւան, «Հայաստան», 1965, 268 էջ։
- Սովետահայ գրականութեան պատմութիւն, երկրորդ հատոր (1941-1964, հատորի «Գրականութիւնը Հայրենական մեծ պատերազմի տարիներուն», «Հետպատերազմեան արձակը», «Նայիրի Զարեան», «Հրաչեայ Քոչար», «Յովհաննէս Շիրազ», «Համօ Սահեան», «Սերօ Խանզադեան» եւ «Սիլվա Կապուտիկեան» գլուխները գրած է Ս. Աղաբաբեանը), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
- Հայ ժողովուրդի պատմութիւն, հատոր 7 (հատորի «Սովետահայ գրականութիւն» գլուխը գրած է Ս. Աղաբաբեանը), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
- Հայ ժողովուրդի պատմութիւն, հատոր 8 (հատորի «Գրականութիւն» գլուխը գրած է Ս. Աղաբաբեանը), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, 580 էջ։
- Աքսել Պակունց, Երեւան, «Հայաստան», 1971, 276 էջ։
- Եղիշէ Չարենց, գիրք 1, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։
- Գրական բաժինին մէջ, Երեւան, «Հայաստան», 1974, 316 էջ։
- Գուրգէն Մահարի, Սուրէն Աղաբաբեան, Հրանդ Թամրազեան, Մկրտիչ Սարգիսեան, Յովհաննէս Շիրազի մասին, Երեւան, «Հայաստան», 1974, 104 էջ։
- Ստեփան Զօրեան, Երեւան, «Սովետական գրող», 1976, 108 էջ։
- Եղիշէ Չարենց, գիրք 2, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։
- Դերենիկ Դեմիրճեան (ծննդեան 100-ամեակի առիթով), Երեւան, «Գիտելիք», 1977, 58 էջ։
- Դէպի աղբիւրը լոյսի (գրականագիտական-քննադատական յօդուածներու ժողովածու), Երեւան, «Սովետական գրող», 1979, 348 էջ։
- Արամաշոտ Պապաեան, Երեւան, Հայկական թատերական ընկերութիւն, 1979, 76 էջ։
- Հայ սովետական գրականութիւնը վաթսուն տարուան ընթացքին, Երեւան, «Գիտելիք», 1980, 64 էջ։
- Գրականութիւնը եւ ժամանակը. սովետահայ գրականութեան զարգացման հարցեր (ժողովածուին մէջ տեղ գտած է նաեւ Ս. Աղաբաբեանի յօդուածը), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
- Յօդուածներ, դիմանկարներ, յուշեր, Երեւան, «Սովետական գրող», 1982, 368 էջ։
- XX դարու հայ գրականութեան զուգահեռականներուն մէջ, գիրք 1 (հետազօտութիւններու, յօդուածներու, գրախօսութիւններու եւ յուշադիմանկարներու ժողովածու), Երեւան, «Սովետական գրող», 1983, 432 էջ։
- XX դարու հայ գրականութեան զուգահեռականներուն մէջ, գիրք 2 (յօդուածներու ժողովածու), Երեւան, «Սովետական գրող», 1984, 524 էջ։
- Յովհաննէս Շիրազ (գրական ուսումներ), Երեւան, «Սովետական գրող», 1984, 84 էջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Даронян С. Агабабян // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 9.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 4.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 33-34
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 553:
- 22 Յունուարի ծնունդներ
- 1922 ծնունդներ
- 19 Մարտի մահեր
- 1986 մահեր
- Երեւան մահացածներ
- ԵՊՀ շրջանաւարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Հայ գրականագէտներ
- ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչներ
- Բանասիրական գիտութիւններու տոքթորներ
- ԽՍՀՄ գրողներու միութեան անդամներ
- Հայ փրոֆէսօրներ
- Հայ տղամարդ գրողներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Հայ գիտնականներ