Սուրբ Մեսրոպ Եկեղեցի (Հոմս)
| Սուրբ Մեսրոպ Եկեղեցի | |
|---|---|
| |
| Հիմնական տեղեկութիւններ | |
| Տեղագրութիւն | Հոմս |
| Թեմ | Դամասկոսի Հայոց Թեմ |
| Ճարտարապետական նկարագրութիւն | |
| Հիմնադրուած | 2009 |
| Առանձնայատկութիւններ | |
Սուրբ Մեսրոպ եկեղեցի, Սուրիոյ Հոմս քաղաքին մէջ գտնուող կրօնական կառոյց, որ կը պատկանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դամասկոսի հայոց թեմին։ Կը համակարգէ Սուրիոյ Հոմս քաղաքի առաքելական հայութեան կեանքը։ Կից կը գտնուի Սահակեան վարժարանը[1]։
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եկեղեցին եւ դպրոց-վարժարանը կոչուած են հայերէնի այբուբենի հիմնադիրներու՝ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի անուններով։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հոմս քաղաքին մէջ հայոց ցեղասպանութենէն յետոյ կը հաստատուին շուրջ 20 հազար հայեր, որոնք կը հիմնեն հայկական թաղամասը։

Ի սկզբանէ Հոմսի հայ առաքելական համայնքը առաջնորդուած է Երուսաղէմի հայոց պատրիարքութեան Դամասկոսի թեմի կողմէ, ապա 1929 թուականէն անցած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան՝ Ամէնայն հայոց կաթողիկոս Գէորգ Ե Սուրէնեանցի օրհնութեամբ, Երուսաղէմի հայոց պատրիարքութիւնը Պէյրութի (Լիբանան) եւ Կիպրոսի թեմերուն հետ Կիլիկիոյ աթոռին փոխանցած է նաեւ Դամասկոսի թեմը։ 1956 թուականին Դամասկոսի թեմը, Դամասկոսի եւ Հոմսի հայ առաքելական համայնքուած է հետ (Սուրբ Սարգիս եկեղեցի) կ՚անցնի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ուղիղ ենթակայութեան։ Բուն եկեղեցին կ՚օծուի 2009 թուականին[2]։ Վերջին պատարագը մատուցուած է 2011 թուականին՝ Սուրբ Զատիկի տաղաւար տօնի կապակցութեամբ։
Դպրոցը երկու յարկ ունէր․ ներքը կը գտնուէին ծիլ, բողբոջ եւ մանկապարտէզ խումբերը, իսկ վերեւը՝ առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանները։ Շինութենէն աջ տեսչարանն էր եւ 4-6-րդ դասարանները։
Նախքան Սուրիական ճգնաժամը կը բնակէր աւելի քան 40 հազար քրիստոնեայ՝ կաթոլիկ արաբներ, ասորիներ, յոյներ, հայեր։ Սուրիական բանակի կողմիէ քաղաքին ազատագրումէն յետոյ քրիստոնեայ որոշ մաս կը սկսի վերադառնալ[3]։ 2011 թուականի նոյեմբերէն եկեղեցին եւ վարժարանը գտնուած են իսլամական պետութեան ահաբեկիչներու հսկողութեան տակ, որոնք վերածած էին անոնք իրենց կենդրոններու , նկուղին մէջ գտնուող սրահը՝ հիւանդանոցի, ուսուցիչներու սենեակը՝ մզկիթ-աղօթարանի, եկեղեցին՝ հանրակացարանի[4]: Եկեղեցւոյ սուրբ խորանը պղծուած էր: 2016 թուականի ամռան կը քննարկուէր եկեղեցւոյ վերանորոգման եւ վերականգնման հարցը[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հոմսի հայկական վարժարանի դասարանները վերածուած էին հիւանդասենեակի»։ https://horizonweekly.ca/ (հայերեն)։ Հորիզոն։ Մայիսի 26, 2014
- ↑ «Հոմսի Հայերու Իրավիճակը»։ https://aztagdaily.com/ (հայերեն)։ Ազդակ։ Մայիսի 31, 2014
- ↑ «Christians returning to Homs, Syria, even though Islamic State looms»։ https://www.catholicnewsagency.com/ (en-US)։ Catholic News Agency։ Ապրիլի 1, 2015
- ↑ «Armenian Church and School to Be Renovated in Homs»։ https://mirrorspectator.com/ (անգլերեն)։ Հայելի։ Մարտի 24, 2016
- ↑ «Հոմսի Սբ. Մեսրոպ եկեղեցին կվերակառուցվի»։ https://www.panorama.am/ (հայերեն)։ panorama.am։ Մարտի 22, 2016
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ազգային Սահակյան վարժարան, ֆեյսբուքյան էջ
- Նորա Շահպազեան, Մէր դպրոցական կյանքեն
