Սուրբ Հռիփսիմէ եկեղեցի (Վիեննա)
| Սուրբ Հռիփսիմէ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տեղեկութիւններ | |
| դաւանանք | Հայ Արագելական Եկեղեցի |
| Թեմ | Էջմիածինի Մայր Տաճառ |
| Նահանգ | Վիեննա |
| Մարզ | Վիեննա |
| Թաղամաս | Լանտշդրասէ, 3րդ մաս |
| Օծման թուական | 1971 |
| Առաջնորդ | Տիրան Եպիսկոպոս Պետրոսեան, Հայր Անտրէաս Իսախանեան |
| Կայք | |
| Ճարտարապետական նկարագրութիւն | |
| Ճարտարապետ(ներ) | Էտուարտ Սարապեան |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման աւարտ | 1968 |
| Առանձնայատկութիւններ | |
Սուրբ Հռիփսիմէ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Աւստրիոյ Վիեննա քաղաքի 3-րդ թաղամասի Քոլոնիցկասէ 11 (Kolonitzgasse 11) փողոցի վրայ։ Կը համարուի Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատուիրակութեան եւ միաժամանակ Աւստրիոյ հոգեւոր հովիվութեան առաջնորդարանը։ Եկեղեցւոյ օծման արարողութիւնը կատարած է Վազգեն Առաջին ամենայն հայոց կաթողիկոսը։ Եկեղեցին կառուցուած է 1968 թուականին, սակայն պաշտօնական բացումը տեղի ունեցած է 1972 դեկտեմբեր 12-ին։[1]
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1964 թուականին Քոլոնիցկասէի հասցէի ձեռք է բերվել եկեղեցու տարածքը։ Հայ ճարտարապետ Էտուարտ Սարապեանը նախագծած է եկեղեցին հայկական ճարտարապետութեանը համահունչ։ Եկեղեցին կառուցած է ճարտարապետ Վալթըր Տուշմէյտը։ 1968 Ապրիլ 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը եկեղեցու օծման արարողութիւնը կատարեց։
Եկեղեցին կը գտնուի շենքերի բակէն ներս։ Եկեղեցւոյ մուտքի վերը կը գտնուի յետեւեալ արձանագրութիւնը՝
| ԿԱՌՈՒՑԱԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԷ
ԵԿԵՂԵՑԻՍ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ.Տ. ՎԱԶԳԵՆԻ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԱՐԴԵԱՄԲ ՏԻԿՆՈՋՆ ՌՕԶ ԹՐԻՔԻ’Ի, ԾՆ. ՀՌԻՓՍԻՄԷ ՀԱԼԱՃԵԱՆ, Ր ԹՌԻԻՆ ՀԱՅՈՑ ՌՆԺՋ ԵԻ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1967 |
Եկեղեցու ներքին եւ արտաքին հարդարանքներու աչքի կը զարնէ քարէ երիզի վրայ փորագրիւած խաղողի ողկույզով տարածուող զարդանախշը, պատի ներքեւը ամրացուած Էջմիածինէն բերուած փոքրիկ խաչքարը և Սուրբ Հռիփսիմէի սրբապատկերը։ Սրբի գլխուն վրայ նահատակության պսակն է, ձեռքին՝ մեծ խաչ, վերը՝ Սուրբ հոգու աղավնին, ոտքերուն տակ՝ Տրդատ Գ. արքան։
Եկեղեցու բակը կը գտնուի յուշարձան` նուիրված Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին։
Հայկական հրապարակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2001 թուականին եկեղեցւոյ առջեւ գտնուող հրապարակը կոչուեցաւ Հայերու հրապարակ, որտեղ նաեւ տեղադրուեցաւ Հայաստանի քրիստոնեութեան ընդունման 1700-ամեակին նուիրուած «Հավատ» յուշարձանը (քանդակագործ` Մարիամ Յակոբեան):
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Եկեղեցւոյ կայքէջ՝ https://aakg.at/
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Geschichte – AAKG» (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2025-05-22