Սուրբ Գէորգ Եկեղեցի (Սան Փաուլօ)
| Սուրբ Գէորգ Եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տեղեկութիւններ | |
| Տեղագրութիւն | Սան Փաուլօ |
| Ճարտարապետական նկարագրութիւն | |
| Առանձնայատկութիւններ | |
Սուրբ Գէորգ Եկեղեցի, Սան Փաուլօ քաղաքը գտնուող կրօնական կառոյց։ Կը պատկանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Պրազիլի հայոց թեմին, անոր առաջնորդնաիստն է։
Կը համակարգէ Սան Փաուլօ բնակող առաքելական հայութեան հոգեւոր կեանքը, կը հանդիսանայ պրազիլահայ համայնքի կարեւոր հոգեւոր կեդրոններէն մին[1]։
Պատմութիւն[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սան Փաուլոյի հայկական Սուրբ Գէորգ առաջին եկեղեցին կառուցուած է 1937 թուականի Մարտ 21-ին եւ ունեցած՝ 35մ բարձրութիւն։ Անիկա օծուած է Հայր Գաբրիէլ Սամուէլեանի կողմէ 1938 թուականի Ապրիլ 10-ին։ Սակայն 1943 թուականին քաղաքային իշխանութիւնները փողոցին ընդլայնման համար եկեղեցին քանդած են։ Հայ բարերար Ճորճ Թահանեանի որոշումով, նոր հայկական եկեղեցի կառուցուած է քաղաքին մէկ այլ թաղամասին մէջ, որ նոյնպէս կոչուած է Սուրբ Գէորգ։ Հիմնարկէքի արարողութիւնը տեղի ունեցած է 1945 թուականի Մարտ 25-ին, բացումը՝ 1949 թուականի Ապրիլ 3-ին, իսկ օծումը՝ Ապրիլ 24-ին, Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրեանի կողմէ[3]։
Եկեղեցւոյ առաջնորդը եղած է Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիպեանը, իսկ 2014 թուականէն ի վեր Պրազիլիոյ հայոց թեմի առաջնորդ ընտրուած է առաջնորդական փոխանորդ Տէր Նարեկ վարդապետ Պէրպէրեանը[4]։
Դուրեան ազգային վարժարան[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամէնօրեայ վարժարանը հիմնուած է 1928 թուականին, Սան Փաուլոյի մէջ՝ համայնքին հանգանակութեամբ։ 1931 թուականին անուանակոչուած է Դուրեան ազգային վարժարան՝ ի յիշատակ Երուսաղէմի հայոց պատրիարք Եղիշէ արքեպիսկոպոս Դուրեանի։ Կը գործէ եկեղեցւոյ հովանաւորութեամբ։ Ունի մանկապարտէզ, նախակրթարան եւ երկրորդական (միջնակարգ) բաժին։ 2002 թուականին ունեցած է 120 աշակերտ։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Սան Փաուլօ. Ծառանտնկումի արշաւ, որու աւարտին քաղաքապետը այցելած է Սուրբ Գէորգ հայկական եկեղեցի»։ արտագրուած է՝ 2026-09-23
- 1 2 (հայերեն) Սուրբ Գևորգ եկեղեցի (Սան Պաուլո), 2025-11-09, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB_(%D5%8D%D5%A1%D5%B6_%D5%8A%D5%A1%D5%B8%D6%82%D5%AC%D5%B8)&oldid=10583634, վերցված է 2026-09-25
- ↑ «Սբ Գևորգ եկեղեցի, Բրազիլիա, Սան Պաուլո». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդըԿաղապար:Չաշխատող արտաքին հղում