Սուրբ Գէորգ Եկեղեցի (Ատիս Ապեպա)
|
Սուրբ Գէորգ Եկեղեցի, Ատիս Ապեպա քաղաքըմ գտնուող կրօնական կառոյց։ Կը պատկանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Եթովպիոյ հոգեւոր հովուութեան (Եգիպտոսի հայոց թեմ), կը հանդիսանայ անոր առաջնորդանիստ եւ միակ գործող եկեղեցին[1]։
Եկեղեցին կը գտնուի Ատիս Ապեպայի «PastRas Mekonnen» կամրջէն 70 քայլ հեռաւորութեան վրայ։ Եկեղեցիին տեղը եղած է 1923 թուականին կառուցուած փոքր մատուռ մը։ 1935 թուականին մատուռը քանդած ու նոր վանք կառուցուցած են։
Եկեղեցւոյ բակը, 2005 թուականին, կանգնեցուած է յուշարձան-խաչքար՝ հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին[2]։
Ատիս Ապեպայի Ս. Գէորգ եկեղեցին Ափրիկէի ամէնէն հարաւի հայկական սրբավայրն է: Ս. Գէորգ եկեղեցիին հիմերը դրուած են անցեալ դարասկիզբին, օծուած են պատրիարքական տեղապահ երջանկայիշատակ Գէորգ արք. Ասլանեանի կողմէ, եւ պաշտամունքի բացուած է` մաս կազմելով Պոլսոյ Աթոռի հոգեւոր իշխանութեան սահմաններուն, ձեռամբ երջանկայիշատակ պատրիարք Մեսրոպ արք. Նարոյեանի[3]:
Պատմութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եթովպիոյ մայրաքաղաք Ատիս Ապեպայի մէջ հայ համայնքը կազմաւորուած էր դեռ 19-րդ դարու երկրորդ կէսին՝ քաղաքի հիմնադրման առաջին տարիներուն (Ատիս Ապեպան հիմնադրած է Մենելիք Բ. կայսրը, 1887 թուականին): Հոս կը գործէ ամբողջ եթովպահայութեան ղեկավար մարմինը՝ Եթովպահայ գաղութային ժողովը:
1923 թուականին Ատիս Ապեպայի մէջ կառուցուած էր հայկական մատուռ մը, իսկ 1935 թուականէն ետք նոյն տեղը հիմնուեցաւ Սուրբ Գէորգ եկեղեցին: Վերջինիս կառուցումն իրականացուցած է Միհրան Մուրատեան ազգանունով բարերար մը՝ ի յիշատակ իր հօր՝ Գէորգի: Սուրբ Գէորգի բացման ներկայ էր նաեւ Եթովպիոյ կայսրուհի Մենեն Ասֆան: Եկեղեցին կը պատկանի Եթովպիոյ հոգեւոր հովուութեան, որ Սուտանի հովուութեան հետ միասին ընդգրկուած է Եգիպտոսի հայոց թեմի կազմին մէջ[5]:
Գործունէութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եկեղեցիէն ոչ հեռու կը գտնուի հայկական Ազգային «Գէորգով» վարժարանը։ Եթովպիոյ համայնքը ստուարացած է 20-րդ դարու սկիզբը, Երկրորդ աշխարհամարտէն ետք հասնելով շուրջ երեք հազարի, եւ Սուրբ Գէորգէն զատ եղած են նաեւ ուրիշ գործող եկեղեցիներ՝ տարբեր քաղաքներու մէջ[6]։ Ատիս Ապեպայի մէջ կայ հայկական երկու գերեզմանատուն (հին եւ նոր):
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը եթովպական հեռարձակման կորպորացիային» (հայերեն)։ mfa.am։ 2019 թ․ ապրիլի 4
- ↑ «Armenian Genocide Memorial» (անգլերէն)։ armenian-genocide.org
- ↑ «Ատիս Ապեպայի Սուրբ Գէորգ Եկեղեցին` Յոյսի Եւ Յաղթութեան Կոթող…»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2026-07-14։ արտագրուած է՝ 2026-09-22
- 1 2 (հայերեն) Սուրբ Գևորգ եկեղեցի (Ադիս Աբեբա), 2026-02-14, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB_(%D4%B1%D5%A4%D5%AB%D5%BD_%D4%B1%D5%A2%D5%A5%D5%A2%D5%A1)&oldid=10683111, վերցված է 2026-09-24
- ↑ «Եթովպիա». diaspora.gov.am.
- ↑ «Գրի առնելով Սփյուռքում անհետացող հայրենիքի պատմությունը․ հայերը Եթովպիայում». hrantdink.org.