Սուլթանիկ Արեւշատեան
Արտաքին տեսք
| Ծնած է | 5 Մայիս 1925 |
|---|---|
| Ծննդավայր | Թաւրիզ, Իրան |
| Մահացած է | 27 Յուլիս 2017 (92 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Կրթութիւն | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
Սուլթանիկ Սուրէնի Արեւշատեան (5 Մայիս 1925, Թաւրիզ, Իրան - 27 Յուլիս 2017, Երեւան, Հայաստան), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միութեան անդամ (1974)[1]։
Սուլթանիկ Արեւշատեան՝ ճարտարապետ Էդուարդ Արեւշատեանի կինը եւ արուեստաբան, համադրող Ռուբէն Արեւշատեանի մայրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սուլթանիկ Արեւշատեան ծնած է 1925-ին Թաւրիզի մէջ։ 1949-ին աւարտած է Երեւանի Փոլիթեքնիք հիմնարկը, որմէ ետք աշխատած է «Երեւաննախագիծ» հիմնարկին մէջ։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սուլթանիկ Արեւշատեանի նախագիծերով իրականացուած են՝
- Երեւանի Արեւմտեան թիւ 1 բնակելի թաղամասը
- Երեւանի Շահումեանի շրջանի թիւ 2 միկրոշրջանը
- Գրողներու միութեան բնակելի շէնքը՝ Երեւանի Անտառային փողոցին վրայ
- «Շինանիւթ» գործարանի բնակելի շէնքը՝ Երեւանի Հերացի փողոցին վրայ
- Մսամթերքի եւ կաթնամթերքի արդիւնաբերութեան նախարարութեան բնակելի շէնքը՝ Երեւանի Ղուկասեան փողոցին վրայ
- Ստորգետնեայ հանրախանութ մը՝ Երեւանի Աբովեան փողոցին վրայ[2][3]
- Ստորգետնեայ անցք մը՝ Երեւանի բժշկական հիմնարկին մօտ
- Մանկավարժներու կատարելագործման հիմնարկը՝ Երեւանի մէջ
- Երեւանի ելեկտրաթեքնիք հիմնարկի վարչական եւ լաբորաթոր մասնաշէնքերը
- Միջդպրոցական արուեստանոցները՝ Երեւանի Լենինեան թաղամասին մէջ
- Երեւանի Քաղկրթութեան տան բարեկարգումը
- Միքայէլ Նալպանտեանի անունը կրող դպրոցի վերակառուցումը՝ Երեւանի մէջ
- Իջեւանի գործադիր կոմիտէի շէնքը
- Արչուտ աղէտի գօտիի գլխաւոր յատակագիծի նախագծումը
- Հայկական ճարտարապետական յուշարձաններու չափագրումները
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Տարուայ լաւագոյն կառոյց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1985)
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանի ճարտարապետներու միութիւն (1974)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Սուլթանիկ Արևշատյան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022 թ․ ապրիլի 2-ին։ արտագրուած է՝ 2022 թ․ ապրիլի 2
- ↑ «Ստորգետնյա իրականություն»։ ImYerevan.com (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ դեկտեմբերի 3-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 28
- ↑ ««Երիտասարդական» գետնանցումն ու կայարանը, Իսահակյանի արձանը` կենդանի պատմություն»։ mediamax.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 28