Սուլէյման Նազիֆ
Արտաքին տեսք
| Սուլէյման Նազիֆ թրք.՝ Süleyman Nazif | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 29 Յունուար 1870[1] |
| Ծննդավայր | Տիարպեքիր, Օսմանեան Կայսրութիւն[2] |
| Մահացած է | 4 Յունուար 1927 (56 տարեկանին) |
| Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | թրքերէն |
| Կրօնք | Իսլամութիւն[4] |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, լրագրող, գրագէտ և բանաստեղծ |
| Կուսակցութիւն | Միութիւն Եւ Յառաջադիմութիւն |
| Ծնողներ | հայր՝ Diyarbekirli Said Paşa? |
Սուլէյման Նազիֆ (թրք.՝ Süleyman Nazif, 29 Յունուար 1870[1], Տիարպեքիր, Օսմանեան Կայսրութիւն[2] - 4 Յունուար 1927, Պոլիս, Թուրքիա), թիւրք բանաստեղծ, լրագրող եւ պետական գործիչ։
Եղած է Պասրայի (1910), Տրապիզոնի (1911), Մուսուլի (1913) եւ Պաղտատի (1914) նահանգապետ։
Թղթակցած է Պոլսոյ «Հալք» («Ժողովուրդ»), «Իլերի» («Յառաջ») եւ «Հատիսաթ« («Իրադարձութիւններ») օրաթերերուն։
Նազիֆ Մալթա աքսորուած է՝ Պոլսոյ գրաւման դէմ բողոքի ի նշան գրած «Սեւ օր մը» յօդուածին եւ նոյն նիւթով դասախօսութիւններ ներկայացնելուն համար։ Ան 1922 թուականին վերադարձած է Պոլիս եւ այնտեղ ապրած է մինչեւ կեանքի վերջը[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Swartz A. Open Library — 2007.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118946714 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ LIBRIS — Շուէտի Ազգային Գրադարան, 2018.
- 1 2 https://islamansiklopedisi.org.tr/suleyman-nazif
- ↑ «SÜLEYMAN NAZİF»։ TDV İslâm Ansiklopedisi (թրքերէն)։ արտագրուած է՝ 2026-02-20
