Սուելա Պրէյվըրմեն
Սուելա Պրէյվըրմեն (անգլ․՝ Sue-Ellen Cassiana "Suella" Braverman, ծնեալ՝ Fernandes, 3 Ապրիլ 1980)․ բրիտանացի քաղաքական գործիչ եւ փաստաբան։ Պաշտօնավարած է որպէս Ներքին Գործոց Նախարար 6 Սեպտեմբեր 2022-էն մինչեւ 19 Հոկտեմբեր 2022 եւ՝ 25 Հոկտեմբեր 2022-էն մինչեւ 13 Նոյեմբեր 2023։
Որպէս Պահպանողական կուսակցութեան անդամ, ան 2017-էն 2018 Եւրոպական Հետազօտական Խմբակի ատենապետն էր, իսկ 2020-էն մինչեւ Մարտ 2021 եւ Սեպտեմբեր 2021-էն 2022՝ Անգլիոյ եւ Ուէլյլզի Գլխաւոր Դատախազը։ 2015-էն ի վեր ան Ֆարհամ եւ Ուաթերլովիլի խորհրդարանի անդամ է (MP), նախապէս՝ Ֆարհամ։ Պրէյվըրմեն ընտրուած էր որպէս Պահպանողական կուսակցութեան անդամ, բայց 26 Յունուար 2026-ին անցաւ Բարեկարգում Միացեալ Թագաւորութիւն կուսակցութեան (Reform UK)։
Առաջին տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սուելա Ֆերնանտէզ, ծնած է Ապրիլ 1980-ին, Հարոու, Լոնտոն։ Ծնողքը գաղթած է Միացեալ թագաւորութիւն․ մայրը՝ Բրիտանական Մավրիկիոսէն եւ հայրը՝ Բրիտանական Քենիայէն։ Մեծցած է Ուէմպլէյ, Լոնտոն։
1998-ին աւարտած է Լոնտոնի Փինըր շրջանի «Հեթֆիլտ Սքուլ» (Heathfield School) օրիորդաց երկրորդական վարժարանը։
Համալսարանական ուսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2002-ին Քէմպրիճի Համալսարանէն իրաւաբանութեան վկայական ստացած է (MA Hons)։ Փարիզի Սորպոն համալսարանին մէջ հետեւած է եւրոպական եւ ֆրանսական իրաւունքի մագիստրոսական դասընթացքներու, ստանալով 2003-ին իրաւաբանութեան մագիստրոսի տիտղոս (LLM)։
Փաստաբանական փորձավարժութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փաստաբանական փորձավարժութիւն ձեռք ձգած է Անգլիոյ եւ Ուէյլզի Միտըլ Թեմբլ Իրաւաբանական Ընկերակցութեան (2005), ինչպէս նաեւ ԱՄՆ-ու Նիու Եորքի Փաստաբաններու Ընկերակցութեան մէջ (2006)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ About Suella
- ↑ Munzinger Personen
- 1 2 3 Who's who — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- 1 2 TheyWorkForYou — 2006.
- ↑ http://www.assembly.coe.int/nw/xml/AssemblyList/MP-Details-EN.asp?MemberID=7460
- ↑ https://candidates.democracyclub.org.uk/results/csv/parl.2019-12-12/
- ↑ Privy Council members
- 1 2 3 (unspecified title) — Parliament of the United Kingdom.
- ↑ https://www.gov.uk/government/news/new-attorney-general-sworn-in
- 1 2 3 Ministers - GOV.UK
- ↑ https://twitter.com/10DowningStreet/status/1567216374023438339
- ↑ https://www.theguardian.com/politics/2022/oct/19/suella-braverman-departs-as-uk-home-secretary-liz-truss
- ↑ https://twitter.com/10DowningStreet/status/1584937651492093952
- ↑ https://www.theguardian.com/politics/live/2023/nov/13/suella-braverman-rishi-sunak-cabinet-reshuffle-conservatives-uk-politics-latest
- ↑ https://candidates.democracyclub.org.uk/data/export_csv/?field_group=results&election_date=2024-07-04
- 1 2 3 4 Ex-Tory Home Secretary Suella Braverman defects to Reform UK — 2026.
- ↑ Ո՞վ է - Սուելա Պրէյվըրմեն․ Rt Hon. Sue-Ellen Cassiana, (Rt Hon. Suella)(անգլերէն)
- ↑ BBC - Սուելա Պրէյվըրմեն, ակնարկ մը նախկին ներքին գործոց նախարարին մասին, 13-11-2023(անգլերէն)
- ↑ GOV.UK - Rt Hon Սուելա Պրէյվըրմեն KC MP, 25-10-2022(անգլերէն)
- ↑ UK Խորհրդարան․ MPs եւ Lords․ - Սուելա Պրէյվըրմեն(անգլերէն)
- ↑ PoliticsHome - Ո՞վ է Սուելա Պրէյվըրմեն, նոր Գլխաւոր Դատախազը, որ պատրաստ է մարտահրաւէր նետել դատական համակարգին, Alain_Tolhurst, 13 Փետրուար 2020(անգլերէն)
- ↑ The Gazette․ Crown Office Թագուհին հաճեցաւ, 24 Փետրուար 2020-ի թուագիր Թագաւորութեան Մեծ Կնիք Արտօնագրերով, նշանակել Իրաւաբանութեան մէջ Իր Մեծութեան Խորհրդականներէն մէկը Պատուարժան Սուելա Քասիանա Պրէյվըրմեն, Պ.Խ., 27 Փետրուար 2020(անգլերէն)
- ↑ FINANCIAL TIMES - Սուելլա Պրէյվըրմեն դարձաւ «Բարենորոգում Միացեալ Թագաւորութիւն» կուսակցութեան անցնող վերջին Թորի խորհրդարանականը, 26 Յունուար 2026(անգլերէն)