Սոնիա Պալասանեան
| Սոնիա Պալասանեան | |
|---|---|
| Ծնած է | 1942[1][2] կամ 8 Ապրիլ 1942 (84 տարեկան) |
| Ծննդավայր | Արաք, Իրան[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայերը Իրանի Մէջ[4] |
| Ուսումնավայր | փենսիլուանիոյ գեղարուեստի ակադեմիա և Փրաթթի ինստիտուտ |
| Մասնագիտութիւն | նկարչուհի, արուեստագէտ, բանաստեղծուհի և ֆոնդապահ |
| Աշխատավայր | Նորարար Փորձառական Արուեստի Կեդրոն |
| Ամուսին | Էտուարտ Պալասանեան |
| Կայքէջ | soniabalassanian.com(անգլերէն) |
Սոնիա Պալասանեան (1942[1][2] կամ 8 Ապրիլ 1942, Արաք, Իրան[3]), հայ արուեստագէտ, բանաստեղծ։ Կը բնակի եւ կը ստեղծագործէ ԱՄՆ-ի Նիւ Եորքի եւ Երեւանի մէջ։
Էդուարդ Պալասանեանի կինը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սոնիա Պալասանեանը (Ամիրեան) ծնած է 1942 թուականին Իրանի Արաք քաղաքը։ 1967-1970 թուականներուն ուսանած է Ֆիլատելֆիոյ գեղարուեստի ակադեմիան, 1970 թուականին՝ Փենսիլվանիոյ համալսարանի միացեալ ծրագիրը, 1978 թուականին՝ Նիւ Եորքի Փրաթ ինստիտուտը։ 1971-1972 թուականներուն ազատ ուսումնասիրութիւններ կատարած է Նիւ Եորքի գեղարուեստի թանգարանին մէջ։
1970-1979 թուականներուն ընդմիջումներով նկարչութիւն դասաւանդած է Իրանի ազգային, գեղարուեստի եւ Ֆարապի համալսարաններուն մէջ[5]։
Ստեղծագործական ուղի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1990-ական թուականներուն Պալասանեանը հանդէս եկած է տեղադրական արուեստին մէջ, այնուհետեւ` վիդտէօ արուեստի[6] մէջ։ 1992 թուականէն Հայաստանի մէջ նախաձեռնած եւ կազմակերպած է ժամանակակից արուեստի խմբական ցուցահանդէսներ, որոնց արդիւնքով Երեւանի մէջ ամուսնին հետ[7] հետ հիմնադրած են Նորարար Փորձառական Արուեստի Կեդրոնը (ՆՓԱԿ)[8]։
Պալասանեանի նախաձեռնութեամբ 1995 թուականին առաջին անգամ Հայաստանը ներկայացուած է համաշխարհային ժամանակակից արուեստի ցուցահանդէս/ ստուգատեսին` «Վենետիկի Պիենալէ»-ին մէջ[9]։
Գրական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որպէս բանաստեղծ առաջին անգամ լոյս տեսեած է Իրանի «Նոր էջ» գրական խմբակցութեան թիւ 18 ժողովածուն 1975 թուականին։ Պալասանեանի բանաստեղծութիւններու հատընտիրը հրատարակուած է երկու հատորով Նիւ Եորքի մէջ «Գուցէ եղած է խելագար մի սիրտ» (1982) եւ «Յոյզերը լցուած երազներով պարզել աղմկոտ անձրեւին» (1991) խորագրերով։ 2006 թուականին այդ երկու գիրքերը վերահրատակուած են մէկ ամբողջական հատորի մէջ «Երկու գիրք բանաստեղծութիւններ» խորագրով։ Պալասանեանը հրատարակած է նաեւ նկարազարդումներու գիրք՝ «Դիմանկարներ խորագրով» (1983)` նուիրուած քաղաքական խառնակութիւններու հետեւանքով տառապած կանանց, որ 1988 թուականին ցուցադրուած է Նիւ Եորքի Ժամանակակից արուեստի թանգարանին մէջ։ 2007 թուականին «Դիմանկարներ» գիրքը վերահրատարակուած է Երեւանի մէջ։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պալասանեանը բազմաթիւ անհատական եւ խմբական ցուցահանդէսներ ունեցած է Նիւ Եորքի մէջ (Museum of Modern Art, Sculpture Center, Exit Art) Ուաշինկթընի, Ֆիլատելֆիոյ եւ ԱՄՆ-ի այլ քաղաքներու հեղինակաւոր պատկերասրահներու եւ թանգարաններու մէջ։ Ցուցադրուած է Զուիցերիոյ, Իրանի, Իտալիոյ, Գերմանիոյ, Հոլանտա, Անգլիոյ, Հայաստանի մէջ։
1975-1979 թուականներուն մասնակցած է ցուցահանդէսներու Թեհրանի «Զարուան» եւ «Սաման» ցուցասրահներուն, «Exit Art», «Լոտուս», Նիւ Եորքի «Ֆրանքլին Ֆրանս» եւ Պրուքլինի «Part Institute» ցուցասրահներուն մէջ։
1994 թուականին մասնակցած է Պոխումի մէջ կազմակերպուած ցուցահանդէսին։ 1995 թուականին եղած է Վենետիկի Պիենալէի հայկական տաղավարի տնօրէն։ Ամսթերտամի մէջ մասնակցած է խմբակային ցուցահանդէսներու։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-1972 թուականներուն Նիւ Եորքի եւ Ֆիլատելֆիոյ համալսարանէն ու թանգարանէն ստացած է 10 մրցանակ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարեան։ Երեւան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Union List of Artist Names
- 1 2 Faceted Application of Subject Terminology
- 1 2 https://web.archive.org/web/20151202090801/http://www.honaronline.ir/Pages/News-48305.aspx
- ↑ https://www.cromwellplace.com/whats-on/sonia-balassanian-five-decades-in-the-making
- ↑ «ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art»։ ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015 թ․ մայիսի 16-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 16
- ↑ «Վիդեո Արտ Արխիվ - Սոնիա Պալասանյան»։ videoartarchive.am (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ հունիսի 4-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 16
- ↑ Daily AZG։ «ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆՓԱԿ)»։ AZG Daily։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 16
- ↑ «ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art»։ ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ հունիսի 22-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 16
- ↑ «Սոնիա Պալասանեանը` երեք համաշխարհային բիենալէներում»։ Յոյս (en-US)։ 2015 թ․ հունիսի 13։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 16