Սոնիա Կանտի
| Սոնիա Կանտի | |
| Կուսակցութիւն՝ | Հնդկաստանի Ազգային Քոնկրես[1] |
|---|---|
| Կրթութիւն՝ | Քեմպրիճի Համալսարան |
| Մասնագիտութիւն՝ | քաղաքական գործիչ |
| Դաւանանք | Կաթոլիկութիւն |
| Ծննդեան օր | 9 Դեկտեմբեր 1946[2][3][4] (79 տարեկան) |
| Ծննդավայր | Լուզիանա, Վիչենցա, Վենեթօ, Իտալիա |
| Հարստութիւն | Նեհրու Կանտի ընտանիք |
| Քաղաքացիութիւն | |
| Ամուսին | Ռաճիվ Կանտի |
| զաւակներ | Ռահուլ Գանդի? և Պրիանկա Գանդի? |
| Պարգեւներ | |
Սոնիա Կանտի (հնդ՝ सोनिया गाँधी, 9 Դեկտեմբեր 1946[2][3][4], Լուզիանա, Վիչենցա, Վենեթօ, Իտալիա), հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկական ազգային քոնկրեսի առաջնորդ, Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաճիւ Կանտիի կինը[6][7][8][9]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ի ծնէ տրուած անունը՝ Սոնիա Անթոնիօ Մանէօ (ըստ այլ տուեալներու՝ Էտուիկէ Անթոնիայ Ալպինա Մայնօ[10]): Անոր նախահայրերը ծագած են Թիրոլի Եօթ համայնքներու դաշնութենէն։ Ծնողք է Անտթոնիօ եւ Փաուլա Մայնօները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի եղած է Խորհրդային Միութեան մէջ, սակայն, ունենալով մեծ յարգանք ռուսական պատմութեան եւ մշակոյթին, իր երեք աղջիկներուն անուանած է ռուսական անուններով։
Սոնիան ծնած է 9 Դեկտեմբեր 1946-ին իտալական Օրպասանօ քաղաքին մէջ (Թուրինէն 20 քմ հեռաւորութեան վրայ), յաճախած է կաթողիկէ դպրոց։ ԱԱնոր հայրը մահացած է 1983 թուականին, իսկ մայրը երկու աղջիկներու հետ մինչեւ այժմ կ՚ապրի Օրպասանոյի մերձակայքը[11][12][13]։
1965 թուականին՝ Քեմպրիճ քաղաքին մէջ անգլերէնի դասընթացք անցնելու ժամանակ, Սոնիան հանդիպած է իր ապագայ ամուսնին՝ Ռաճիւ Կանտիին, որ կ՚ուսանէր Քեմպրիճի համալսարանին մէջ։ Համեստ ամուսնական արարողութիւնը տեղի ունեցեած է 1968 թուականին Նիւ Տելհիի մէջ, որմէ ետք Սոնիան տեղափոխուած է ապրելու կեսուրի՝ Ինտիրա Կանտիի տունը (1966-1977 եւ 1980-1984 թուականներու Հնդկաստանի վարչապետ)[14][15][16]։
1970 թուականին ծնած է Սոնիայի որդին Ռահուլ Կանտին, իսկ 1972 թուականին՝ դուստր Փրիանքա Կանտին։ Ինտիրա Կանտին որպէս ժառանգ կը տեսնէր իր կրտսեր որդի ՍանճաԿանտիին։ Ռաճիւ Կանտին կը մտնէր քաղաքական գործերէն դուրս՝ «Հնդկական օդագիծներուն» օդաչու աշխատելով։ Սակայն 1980 թուականին՝ Սաճայի մահէն ետք, Ռաճիւ Կանտին աշխուժօրէն սկսած է զբաղուիլ քաղաքականութեամբ։ 1984 թուականին՝ մօր սպանութեէն յետոյ, Ռաճիւ Կանտին գլխաւորած է կառավարութիւնը[17][18][19]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ General Election 2014 — Election Commission of India
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen
- ↑ https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
- ↑ «Sonia Gandhi retires as Congress president, to remain active in politics»։ The Indian Express։ 2017 թ․ դեկտեմբերի 15։ արտագրուած է՝ 2017 թ․ դեկտեմբերի 15
- ↑ Chowdhary Neerja (2017 թ․ դեկտեմբերի 16)։ «As Sonia Gandhi makes way»։ The Indian Express։ արտագրուած է՝ 2017 թ․ դեկտեմբերի 19
- ↑ Naqshbandi Aurangzeb (2017 թ․ դեկտեմբերի 16)։ «Sonia Gandhi’s 19 years as Congress president: From husband Rajiv’s death to son Rahul’s elevation»։ Hindustan Times։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ սեպտեմբերի 16-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ դեկտեմբերի 20
- ↑ Chandra Rina (2009 թ․ ապրիլի 14)։ «Sonia Gandhi keeps Congress hopes alive in India polls»։ Reuters։ արտագրուած է՝ 2017 թ․ դեկտեմբերի 19
- ↑ Sonia Gandhi // Encyclopædia Britannica
- ↑ «Fourth time in a row, Sonia Gandhi is Congress chief»։ The Times of India։ 2010 թ․ սեպտեմբերի 4։ արտագրուած է՝ 2014 թ․ մայիսի 25
- ↑ Robinson Simon։ «India's Most Influential»։ Time։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 25
- ↑ «Sonia: and yet so far»։ The Economist։ 2004 թ․ մայիսի 20։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 25
- ↑ Roy Aruna (2017 թ․ դեկտեմբերի 15)։ «Movements and governments»։ The Indian Express։ արտագրուած է՝ 2017 թ․ դեկտեմբերի 15
- ↑ «End of the longest regency»։ Outlook։ 2017 թ․ դեկտեմբերի 4։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 25
- ↑ Ramaseshan Radhika (2002 թ․ օգոստոսի 30)։ «BJP sees Gujarat ammo in Sonia origins»։ The Telegraph (Calcutta, India)։ արտագրուած է՝ 2010 թ․ փետրվարի 2
- ↑ Manoj CL (2017 թ․ հոկտեմբերի 13)։ «The Sonia Gandhi years and what Rahul Gandhi can learn»։ The Times of India։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 25
- ↑ Riedel Bruce (2012 թ․ հունիսի 24)։ «Sonia Gandhi Health Mystery Sets India Leadership Adrift»։ The Daily Beast։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 25
- ↑ Richard Sandbrook, Ali Burak Güven (2014 թ․ հունիսի 1)։ Civilizing Globalization, Revised and Expanded Edition: A Survival Guide։ SUNY Press։ էջեր 77–։ ISBN 978-1-4384-5209-8