Սիւզի Շահպազեան
| Սիւզի Շահպազեան | |
|---|---|
| Ծնած է | 23 Յուլիս 1986 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Հայաստանի Երգի պետական թատրոն? և Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | երգչուհի և հաղորդավար |
Սիւզի Շահպազեան (23 Յուլիս 1986, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ երգչուհի, հաղորդավարուհի[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիւզի Շահպազեանը ծնած է Երեւան, 23 Յուլիս 1986-ին[2]։ Աւարտած է Երեւանի «Բարիկ Ա» միջնակարգ մասնաւոր քոլեճը։ Երաժշտական կրթութեամբ զբաղուած է եօթ տարեկանէն՝ ուսանած է երաժշտական դպրոցի վոկալի եւ դաշնամուրի բաժիններուն մէջ։ Երգած է խմբավար, մանկավարժ, ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Էմմա Ծատուրեանի անուան երգչախումբին մէջ, ուր համերգներէն մէկուն ժամանակ կատարած է կոմպոզիտոր Ռոպերթ Ամիրխանեանի հեղինակային «Խոհեր» երգը, որու համար Ռոպերթ Ամիրխանեանի կողմէ պատուոգիր եւ հրաւէր ստացած է` ուսանելու իր մօտ։ 10 տարեկան հասակին Սիւզի Շահպազեանը մասնակցած է «Տօ-Ռէ-Մի» մանկապատանեկան մրցոյթ-փառատօնին, արժանացած է 1-ին մրցանակի ու ձեռք բերած ԱՄՆ ուղեգիր։ Երեւան վերադառնալէն յետոյ ուսումը շարունակած է Հայաստանի Երգի պետական թատրոնին մէջ։
2003-2007 թուականներուն Սիւզի Շահպազեանը ուսանած է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետին մէջ։ 2005 թուականէն որպէս երգչուհի հանդէս եկած է նոր ստեղծուած «Հայք» խումբին մէջ[3], իսկ խումբի կատարած «Քամի փչի»[4] երգը տարիներ առաջ համարուած է հայկական շոու-պիզնեսի գլխաւոր հիթերէն մէկը[5], սակայն 10 տարի ետք Նարեկ Պետրոսեանի հետ նկարահանած է «Քամի փչի» երգի նոր տարբերակը[6][7]։
Սիւզի Շահպազեանը անհատ երգչուհիի իր գործունէութիւնը շարունակած է 2009 թուականէն, Հայաստանի եւ արտերկրի մէջ ունեցած է շարք մը համերգներ, մասնակցած է «Ֆորտ Պոյարտ», «Լաւագոյններուց լաւագոյնը», «Աջ, թէ ձախ» եւ այլ տարբեր հեռուստանախագիծերու։
2007 թուականին թողարկուած է Սիւզի Շահպազեանի «Նայում ես իմ վրայ» ձայնասկաւառակը, նկարահանած է մօտ 15 տեսահոլովակ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Շրթունքիս արցունքի կաթիլը. Սյուզի Շահբազյան»։ asekose.am։ արտագրուած է՝ 2021 թ․ հուլիսի 23
- ↑ «Zarkfoundation - Սյուզի Շահբազյան»։ zarkfoundation.com
- ↑ «Itlab.am»։ ipress.am։ արտագրուած է՝ 2021 թ․ հուլիսի 23
- ↑ H.A.Y.Q. - QAMI PCHI (Official Video 2006), https://www.youtube.com/watch?v=BBVormp60N0, վերցված է 2021 թ․ հուլիսի 23
- ↑ «Աստղային ոճ. Սյուզի Շահբազյան»։ style.news.am։ արտագրուած է՝ 2021 թ․ հուլիսի 23
- ↑ Mediamax։ «Սյուզին՝ «Քամի փչի 2»-ում չերգելու պատճառի և անխուսափելի վերադարձի մասին»։ Bravo.am։ արտագրուած է՝ 2021 թ․ հուլիսի 23
- ↑ NAREK METS HAYQ feat. ALL STARS / QAMI PCHI 2, https://www.youtube.com/watch?v=Gh8pMM-jkwc, վերցված է 2021 թ․ հուլիսի 23