Սիրիմաւօ Պանտարանայքէ
| Սիրիմաւօ Պանտարանայքէ սինկ․՝ සිරිමාවෝ රත්වත්තේ ඩයස් බණ්ඩාරනායක | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 17 Ապրիլ 1916[1][2][3][…] |
| Ծննդավայր | Baḷangoḍa, Բրիտանական Ցեյլոն, Բրիտանական կայսրութիւն |
| Մահացած է | 10 Հոկտեմբեր 2000[1][2][3][…] (84 տարեկանին) |
| Մահուան վայր | Kadawatha, Արևմտյան նահանգ, Սրի Լանքա |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Թհերավադա? |
| Ուսումնավայր | St Bridget's Convent, Colombo? |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և դիւանագէտ |
| Վարած պաշտօններ | Member of the Parliament of Sri Lanka?, Prime Minister of Sri Lanka?, Prime Minister of Sri Lanka?, Prime Minister of Sri Lanka?, Leader of the Opposition?, Leader of the Opposition?, Member of the Parliament of Sri Lanka? և Member of the Parliament of Sri Lanka? |
| Կուսակցութիւն | Ազատության կուսակցություն? |
| Ամուսին | Սոլոմոն Բանդարանաիկե? |
| Ծնողներ | հայր՝ Barnes Ratwatte?, մայր՝ Rosalind Mahawelatenne? |
| Երեխաներ | Anura Bandaranaike?, Չանդրիկա Կումարատունգա? և Sunethra Bandaranaike? |
Սիրիմաւօ Պանտարանայքէ (սինհալերէն՝ සිරිමාවෝ රත්වත්තේ ඩයස් බණ්ඩාරනායක, 17 Ապրիլ 1916[1][2][3][…], Baḷangoḍa, Բրիտանական Ցեյլոն, Բրիտանական կայսրութիւն - 10 Հոկտեմբեր 2000[1][2][3][…], Kadawatha, Արևմտյան նահանգ, Սրի Լանքա), քաղաքական եւ պետական գործիչ։ Աշխարհի առաջին կին վարչապետը՝ 1960 թուականին[4]:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է ազնուական ընտանիքի մը մէջ: Յաճախած է անգլիական դպրոցներ, մնացած է պուտտայական եւ խօսած է սինհալերէն եւ` անգլերէն:
Ամուսինը 1951 թուականին հիմնադրած է ընկերվարական «SLFP» կուսակցութիւնը եւ 1956 թուականին դարձած է վարչապետ:
Սիրիմաւօ եղած է անպաշտօն խորհրդական եւ կեդրոնացած է Սրի Լանքայի գիւղական վայրերու մէջ կիներու եւ աղջիկներու կեանքի բարելաւման վրայ:
1959 թուականին ամուսինին սպանութենէն ետք, կուսակցութեան ղեկավարութիւնը համոզեց զայն միանալ գործուն քաղաքականութեան եւ կուսակցութեան նախագահի պաշտօնին փոխարինել իր հանգուցեալ ամուսինը:
Սիրիմաւօ Պանտարանայքէ սկսած է իր քաղաքական ասպարէզը եւ ընտրուած է Սէյլոնի (ժամանակակից Սրի Լանքա) պետութեան ղեկավար 1960-1965 թուականներուն, ապա` 1970-1977 թուականներուն: Անոր կառավարութիւնը աչքի ինկած էր իր ընկերային- տնտեսական յառաջընթացով, պետական համակարգի հաստատմամբ եւ առեւտուրի բազմաթիւ ընկերութիւններու ազգայնացումով[5]:
Անոր դուստրը` Չանտրիքա Կումարատունկան, շարունակած է մօր ժառանգութիւնը` իբրեւ վարչապետ, իսկ աւելի ուշ` իբրեւ Սրի Լանքայի առաջին կին նախագահ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ «Sirimavo Bandaranaike of Sri Lanka Becomes the World's First Female Prime Minister | History | Research Starters | EBSCO Research»։ EBSCO (անգլերէն)։ արտագրուած է՝ 2026-03-30
- ↑ «Կիները Աւելի Յաջո՞ղ Կը Ղեկավարեն»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2026-03-13։ արտագրուած է՝ 2026-03-30