Սիրելի Կողովագնդակ (Dear Basketball)
Սիրելի Կողովագնդակ (Dear Basketball) |
---|
Սիրելի Կողովագնդակ (Dear Basketball)․ Օսքարի մրցանակակիր, կարճ տեւողութեամբ ամերիկեան ժապաւէն, 2017-ի արտադրութիւն։
Հեղինակն ու պատմողն է Քոպի Պրայընթ, իսկ երաժշտութիւնը յօրինողը՝ Ճոն Ուիլիամզ։
Ժապաւէնը կը խօսի Քոպի Պրայընթի մէկ նամակին մասին՝ ուղղուած «The Players' Tribune» թերթին, որմով կը յայտարարէր իր հրաժարումը Պասքէթպոլի Ազգային Միութենէն (NBA)։
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժապաւէնին բաշխումը կը կատարուի առցանց՝ «go90» սպասարկութեան կողմէն։
Ժապաւէնին տիտղոսը Պրայընթի նամակին խորագիրն է, իսկ շարժուն պատկերներու ժապաւէնի վերածման համար կը գործակցին «Կրենիթի սթուտիոզ» (Granity Studios) եւ «Պիլիվ Ինթըրթէյնմընթ Կրուփ» (Believe Entertainment Group) ընկերութիւնները։
Համառօտ բովանդակութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քոպի Պրայընթ, Կողովագնդակի Ազգային Միութենէն (NBA) հրաժարելու նախօրեակին, կը նկարագրէ փոքր տարիքէն մինչեւ իր ասպարէզին վերջաւորութեան ունեցած սէրը կողովագնդակին հանդէպ, տեղեկագրելով, թէ մէկը միւսին ինչ տուած է՝ կողովագնդակը եւ նոյն ինքը։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Օսքար»ի մրցանակակիր․ շարժուն պատկերներու կարճ տեւողութեամբ ժապաւէն, 4 Մարտ 2018։
- «Էնի մրցանակ» (Annie Award)․ շարժուն պատկերներու կարճ տեւողութեամբ ժապաւէն, 2 Փետրուար 2018։
- «Էմի Մարզական մրցանակ» (Sports Emmy Award)․ գծագրեալ ուրուագիծի լաւագոյն արտադրութիւն, 9 Մայիս 2019։
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Սիրելի Կողովագնդակ(անգլերէն)
- ↑ vimeo - Սիրելի Կողովագնդակ(անգլերէն)
- ↑ variety - էլեն Ուոլֆ(անգլերէն)
- ↑ the players tribune - Քոպի Պրայանթ(անգլերէն)
- ↑ Օսքարի մրցանակակիր - Սիրելի Կողովագնդակ(անգլերէն)
- ↑ rotten tomatoes - Սիրելի Կողովագնդակ(անգլերէն)
- ↑ Անի մրցանակ - Սիրելի Կողովագնդակ(անգլերէն)
- ↑ Էմի Մարզական մրցանակ - Սիրելի Կողովագնդակ(անգլերէն)
- ↑ Սիրելի Կողովագնդակ ժապաւէնի բաշխումը կը կատարուի առցանց go90 սպասարկութեան կողմէն - Կրեչըն Վակնըր, 19-12-2017(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քոպի Պրայընթ(անգլերէն)
- Ճոն Ուիլեամս(անգլերէն)
- Թը Փլէյըրս Թրիպիւն (անգլերէն)
- Go90(անգլերէն)