Jump to content

Սիրան Աւետիսեան

Սիրան Աւետիսեան
Ծնած է 18 Ապրիլ 1984(1984-04-18)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն  Արցախի Հանրապետութիւն և  Հայաստան
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Արցախի Պետական Համալսարան
Մասնագիտութիւն իրաւաբան, քաղաքական գործիչ, դպրոցի ուսուցիչ և համալսարանի դասախօս

Սիրան Աւետիսեան (18 Ապրիլ 1984(1984-04-18)[1], Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ քաղաքական եւ պետական գործիչ, իրաւաբան, Արցախի Հանրապետութեան արդարադատութեան նախարար[2][3]։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Ստեփանակերտ։ 2001-2006 թուականներուն սովորած է Արցախի պետական համալսարանի իրաւաբանական կաճառին մէջ` գերազանցութեամբ։

Աշխատանքային գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 2006 թուականին աշխատած է Ստեփանակերտի թիւ 11 միջնակարգ դպրոցին մէջ եւ դասաւանդած է «Իրաւունք» առարկան։ Նոյն թուականին միատեղ դասախօսած է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանին մէջ։
  • 2008 թուականի Յուլիս 1-էն աշխատած է ԱՀ Գերագոյն դատարանին մէջ` իբրեւ դատաւորի օգնական։
  • 2010-2017 թուականներուն նշանակուած է ԱՀ դատական բաժինի անձնակազմի կառավարման եւ կազմակերպման բաժինի պետ։
  • 2017-2020 թթուականներուն զբաղեցուցած է ԱՀ արդարադատութեան նախարարի տեղակալի պաշտօնը։
  • 2020 թուականի Յունիս 4-ին ԱՀ նախագահի հրամանագիրով նշանակուած է ԱՀ արդարադատութեան նախարար։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 http://gov.nkr.am/hy/ministries/head/220/
  2. «Նախագահը նշանակել է արդարադատության նոր նախարար»։ president.nkr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ հունիսի 30-ին
  3. «Սիրան Հայկի Ավետիսյան»։ gov.nkr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ հունիսի 30-ին