Սիրանուշ Աթոյեան
Արտաքին տեսք
| Ծնած է | 17 Նոյեմբեր 1904 |
|---|---|
| Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 1985 |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Կրթութիւն | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
| Աշխատավայր | Հայպետնախագիծ? |
| Ուշագրաւ աշխատանքներ | Քանաքեռի հիդրոէլեկտրակայան? |
Սիրանուշ Յակովի Աթոյեան (17 Նոյեմբեր 1904, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 1985, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ ճարտարապետ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիրանուշ Աթոյեան ծնած է Ախալցխա։ 1931-ին աւարտած է Երեւանի Փոլիթեքնիք հիմնարկը։ 1932-էն սկսեալ անդամակցած է ՀԽՍՀ ճարտարապետներու միութեան, իսկ 1952-1971 թուականներուն եղած է «Հայպետնախագիծ» հիմնարկի գլխաւոր մասնագէտ[1]։
Նախագիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիրանուշ Աթոյեանի նախագիծերով կառուցուած են՝
- Ձորագէսի եւ Քանաքեռի ՀԷԿ-երու բնակելի շէնքերը
- Երեւանի մէջ՝ Ձորագէսի ռազմական պահակազօրի բնակարանները
- Ձորագէս-Քանաքեռ ՀԷԿ-ի վարչական շէնքը
- Քանաքեռի ՀԷԿ-ի ակումբը
- Շաքարի բաշխման եւ վաճառքի պահեստները
- «Пищевик» ընկերութեան մարզադաշտը՝ Երեւանի մէջ
- Արզնիի հանքային ջուրերու գործարանի մանկապարտէզի շէնքը
- Արզնիի հանքային ջուրերու գործարանի վերանորոգման արտադրամասը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Атоян Сирануш Яковлевна»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ փետրվարի 3-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ փետրվարի 3