Սիմոն Գաբամաճեան
| Սիմոն Գաբամաճեան | |
|---|---|
| Ծնած է | 1863[1][2][3] |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2][3] |
| Մահացած է | 29 Մարտ 1942[1][2] կամ 1940[3] |
| Մահուան վայր | Փարիզ[1][2][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2][3] |
| Ուսումնավայր | Սկիւտարի Ճեմարան |
| Մասնագիտութիւն | բառարանագիր, գրագէտ և բանասէր |
Սիմոն Գաբամաճեան (1863[1][2][3], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2][3] - 29 Մարտ 1942[1][2] կամ 1940[3], Փարիզ[1][2][3]), հայ բառարանագիր, գրող, բանասէր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ. Պոլիս։ Կրթութիւնը ստացած է Ս. Խաչ վարժարանին, ապա Սկիւտարի ճեմարանին մէջ, աշակերտելով բանաստեղծ Սիմոն Ֆելեկեանին։ Գրած է բանաստեղծութիւններ, որոնք լոյս տեսած են Գէորգ Այվազեանի «Մամուլ» երգիծաթերթին մէջ։
1880-1885 թուականներուն պաշտօնավարած է Սկիւտարի ճեմարանին մէւ՝ իբրեւ հայոց լեզուի դասատու։ Նոյն տարիներուն կարճ ժամանակով հրատարակած է «Ընտանիք» հանդէսը, սակայն չունենալով յաջողութիւն, ընդհատած եւ ամբողջովին նուիրուած է ուսուցչական աշխատանքին[4]։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կազմած է դասագիրքեր, ձեռնարկներ, ընթերցարաններ եւ այլն, ինչպես․
- «Հաւաքածոյ ընտիր գրուածոց ազգային եւ օտար մատենագրաց» աշխարհիկ լեզուով արձակ եւ ոտանաւոր, որուն Ա․ մասը արժանացած է 5 տպագրութեան, Բ․ մասը՝ 4,
- «Փնջիկ, նախապատրաստական տարի, հայերէն արտասանութեանց», արժանացած է բազմաթիւ տպագրութիւններու,
- 1907 թուականին լոյս տեսած է անոր «Նոր քերականութիւն հայերէն գրաբար լեզուի» դասագիրքը,
- 1909 թուականին՝ «Նոր բառգիրք հայերէն լեզվուի» բառարանը։
Բացի վերոյիշեալ գիրքերէն՝ տպագրած է «էոդորոս Սալհունի կամ քրիստոնեայ նահատակը» ողբերգութիւնը, Րաֆֆիի, Մատթէոս Իզմիրլեանի կենսագրութիւնները, «Բախտացոյց ու երազահան», «Առձեռն նամականի» եւ այլն։
1919-1940 թուականներուն 20 տարի հրատարակած է «Գրպանի տարեցոյց» փոքրիկ գրքոյկները, որոնք բացի տոմարական գիտելիքներէ՝ կը պարունակեն բանասիրական եւ գրական նիւթեր[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԸՆՏԱՆԻՔ»։ արտագրուած է՝ 2022 թ․ դեկտեմբերի 23
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 209