Սիմըրինկ
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Սիմըրինկ | |||
| գերմաներէն՝ Simmering | |||
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| Thomas Steinhart? | |||
| Տարածութիւն | 23,27 քմ² | ||
| ԲԾՄ | 156 մեթր | ||
| Բնակչութիւն | 110 559 մարդ (1 Յունուար 2024)[1] | ||
| Փոստային ցուցանիշ | 1110 | ||
| Պաշտօնական կայքէջ | wien.gv.at/bezirk…(գերմ.) | ||
Սիմըրինկ, կամ Վիեննայի Տասնմէկերորդ թաղամաս (գերմ.՝ Simmering, elfter Bezirk Wiens), մաս կը կազմէ Վիեննայի 1892 թուականէն: Կը բաղկանայ Սիմմերինկի եւ Քայզէրպերստորֆի այն ժամանակուայ ինքնագլուխ քաղաքապետութիւններէն, ինչպէս նաեւ այլ քաղաքապետութիւններու փոքր մասերէն։ Ալպեռնի քաղաքապետարանը, որ մինչեւ 1938 թուականը անկախ էր, միացաւ Սիմըրինկին 1956 թուականին։
Վիեննայի թաղամասերու շարքին, Սիմըրինկ յայտնի է իր աշխատաւոր եւ արհեստագէտ դասակարգի բնակչութեամբ եւ Աւստրիոյ մեծագոյն գերեզմանատունով՝ Վիեննայի Կեդրոնական Գերեզմանատունը։ Այս թաղամասէն կ'անցնին քաղաքի արեւելքը եւ հարաւ-արեւելքը գտնուող տարածքներու հետ Վիեննայի գրեթէ բոլոր փոխադրամիջոցային կապերը:
Ժողովրդագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան զարգացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1869 թուականէն ի վեր Սիմըրինկի բնակչութիւնը հետզհետէ կը բարձրանայ: Միայն համաշխարհային առաջին եւ երկրորդ պատերազմներուն բնակչութեան թիւը պակսեցաւ: 2024 թուականի սկիզբը Սիմըրինկ կ'ապրէին 110559 բնակիչներ, կազմելով Վիեննայի բնակչութեան 5,5%:[2]
Բնակչութեան զարգացում 1869-2021թ

Բնակչութեան տարիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիմըրինկի բնակչութեան տարիքի միջինը Վիեննայի միջին տարիքէն քիչ մը ցած է: 2024-ին միջինը 39 տարեկան էր, իսկ Վիեննայի ընդհանուր միջինը՝ 41 տարեկան:[2]
Բնակչութեան ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիմըրինկի բնակչութիւնը մեծամասնութեամբ Աւստրիացի է (63%): 14% կու գան Եւրոպական Միութեան երկիրներէն, իսկ մնացած 23% այլ երկիրներէ:[2]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.statistik.at/suche?L=0&id=582&tx_solr%5Bq%5D=Bev%C3%B6lkerung+zu+Jahresbeginn+nach+Politischen+Bezirken+bzw.+Wiener+Gemeindebezirken+seit+2002
- 1 2 3 Վիեննայի Քաղաքապետարան՝ «Սիմըրինկի Տուեալները 2024»: Յղում՝ https://www.wien.gv.at/statistik/pdf/bezirke-in-zahlen-11-2024.pdf Archived 2025-04-08 at the Wayback Machine.: