Սիմէոն Արճիշեցի
Արտաքին տեսք
| Սիմէոն Արճիշեցի | |
|---|---|
| Մասնագիտութիւն | նկարազարդող և մանրանկարիչ |
Սիմէոն Արճիշեցի (), հայ գրիչ եւ մանրանկարիչ։ Վասպուրականի մանրանկարչութեան դպրոցի ներկայացուցիչ։ Եղած է Դանիէլ գրչի ուսուցիչը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապրած եւ գործած է Արճէշի մէջ: Իր գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը տեւած է շուրջ երկու տասնամեակ (1288 - 1305):
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիմէոնին կը վերագրուին իր գրչագրած ձեռագիրներու մանրանկարները, որոնք միեւնուն վրձինի աշխատանք են։ Անոր ստեղծած ձեռագիրներէն 4-ը կը պահուին Երեւանի Մատենադարանը (№ 4851, 4867, 4819, 2744)։
Այդ շրջանէն ծանօթ են հինգ Աւետարաններ, ըստ հետեւեալին.
- Աւետարան, 1288, Արճէշ: Գրիչ՝ Սիմէոն: Ստացող՝ Թովմա Վարդապետ:
- Աւետարան, 1292, Արճէշ: Գրիչ՝ Սիմէոն քահանայ: Ստացող՝ Փոխանակ:
- Աւետարան, 1297, Արճէշ: Գրիչ՝ Միմէոն: Ստացող՝ Յակոբ:
- Աւետարան, 1304, Արճէշ: Գրիչ՝ Սիմէոն: Ստացօղ՝ Շնօֆոր:
- Աւետարան, 1305, Արճէշ: Գրիչ՝ Սիմէոն: Ստացող՝ տէր Սիմոն:
Ըստ Հրավարդ Յակոբեանի, «Սիմէոն Արճիշեցու աշխատանքն իր պատկերագրութեամբ հիմնականում աղերսւում է ԺԱ, Դարի հայկական յուշարձանների հետ»:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Նկարողներ (ԺԱ․-ԺԷ․ Դար), Նորայր արք․ Ծովական, Երուսաղէմ, տպարան Սրպոց Յակոբեանց,1989, էջ 39-40։
- Վասպուրականի Մանրանկարչութիւն, Ա. էջ 44։