Սիամական երկվորյակներ

Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Հիւանդություն Սիամական երկվորյակներ, զույգեր, որոնք ոչ ամբողջությամբ են առանձնացվել սաղմնային փուլի ընթացքում և ունեն ընդհանուր մարմնի մասերը կամ ներքին օրգաններ։ Սովորաբար, բեղմնավորված ձվաբջիջը բաժանվում է վեցերորդ օրը, իսկ սիամական երկվորյակների դեպքում բաժանվում է շատ ուշ՝ 14-15 օր հետո։ Այս ընթացքում բջիջները կազմավորվում են այնպես, որ երկվորյակների ամբողջական բաժանումը արգանդում դառնում է անհնարին։ Սիամական երկվորյակների մեծ մասը ծնվում է մահացած։

Սիամական երկվորյակների տեսակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տորակոպագի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միաձուլում կրծքավանդակի շրջանում։ Այն ազդում է սրտի վրա։ Նման միաձուլում նկատվում է 35-40%-ի շրջանում։

Օմֆալոպագի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տեղի է ունենում կրծքավանդակի ստորին մասում։ Սիրտը չի տուժում, բայց երկվորյակները հաճախ ունենում են ընդհանուր լյարդ, մարսողական համակարգ, և այլ օրգաններ։

Կսիֆոպագի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կրծքավանդակի աճառների ներաճում։

Պարապագի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կողերի միակցում։ Այս տեսակի միաձուլումներ հանդիպում է սիամական երկվորյակների 5%-ի շրջանում։

Ցեֆալոպագի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ներաճած գլուխ։ Ընդհանուր առմամբ, այդ երկվորյակները երկար չեն ապրում, քանի որ ունեն ուղեղի վնասվածքներ։

Ֆիզիկական առանձնահատկություններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սիամական երկվորյակները ունակ են երեխաներ ունենալու։ Տարիքի հետ սիամական երկվորյակները կուտակում են փոխադարձ պահանջներ և դժգոհություններ միմյանց վարքագծի հանդեպ։ Որպես կանոն, եթե սիամական երկվորյակներց մեկը մահանում է, երկրորդի մահը տեղի է ունենում մի քանի օրից կամ ժամից։

Բաժանում վիրաբուժական միջամտությամբ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կան դեպքեր, երբ առանձնացրել են սիամական երկվորյակներին։ Սակայն, այն կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։ 2003 թվականին Մոսկվայում վիրահատեցին սիամական քույրերին։ Դա այն բացառիկ դեպքերից էր, երբ երկուսն էլ ողջ մնացին։ Քույրերից մեկը՝ Զիտան մահացավ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին։

Ծանոթագրություններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կատեգորիա:Հղիություն Կատեգորիա:Հազվադեպ հանդիպող հիւանդություններ