Սթրոկիլի, Արթա
Արտաքին տեսք
| Գիւղ | |
|---|---|
| Սթրոկիլի | |
| Στρογγυλή Άρτας | |
| Երկիր | Յունաստան |
| Երկրամաս | Իբիրոս |
| Շրջան | Արթա |
| Տարածութիւն | 18,805 քմ² |
| Խօսուող լեզուներ | յունարէն |
| Բնակչութիւն | 136 (2021) մարդ |
| Հեռախօսային ցուցանիշ | 26810 |
Սթրոկիլի (յուն․՝ Στρογγυλή Άρτας)․ Արթա քաղաքապետութեան գիւղ, Արթայի Շրջանային Միաւոր, Իբիրոսի շրջան։ Ծովի մակերեսէն բարձրութիւնը 2 մ․ է եւ կը գտնուի Ռոդիաս ծովալիճին մօտ, Ամվրաքիքոս ծոց։ Ըստ 2021-ի մարդահամարին, Սթրոկիլի ունի 136 բնակիչ։ Տարածութիւնն է 18,805 քլ²։
Պատմական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղին շրջակայքին մէջ կատարուած հնաբանական պեղումները յայտնաբերած են հռոմէական բաղնիքներու աւերակներ, ինչպէս նաեւ հռոմէական բնակարանի մը խճանկարային յատակը։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սթրոկիլիի հնաբանական վայր․ կը գտնուի Բոդարուլի բլուրին վրայ եւ կ՛ընդգրկէ հռոմէական շրջանէն բնակարաններու, բաղնիքներու եւ ձէթի գարծարանի աւերակներ։
- Այիոս Վլասիս եկեղեցի․ գիւղին արեւելքը գտնուող ժայռափոր տաճար։
- Ռոդիա ծովալիճ։
- Քարածէն կամուրջ․ միակամար կամուրջ (երկայնք՝ 9,20 մ․, լայնք՝ 1,60 մ․ եւ բարձրութիւն՝ 1,65 մ․) որ կը գտնուի Արաբոսիթա վայրը։