Jump to content

Սթիւ Ճոպզ

Սթիւ Ճոպզ
անգլերէն՝ Steve Jobs
Ծննդեան անուն արաբերէն՝ عبد اللطيف الجندلي[1]
Ծնած է 24 Փետրուար 1955(1955-02-24)[2][3][4][…]
Ծննդավայր Սան Ֆրանսիսքօ, Քալիֆորնիա
Մահացած է 5 Հոկտեմբեր 2011(2011-10-05)[5][6][3][…] (56 տարեկանին)
Մահուան վայր Փալօ Ալթօ, Քալիֆորնիա
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ[7]
Մայրենի լեզու անգլերէն
Կրօնք Պուտտայականութիւն և Զեն?
Ուսումնավայր Ռիդ քոլեջ?, Homestead ավագ դպրոց?[8] և Դե Անսա քոլեջ?
Երկեր/Գլխաւոր գործ Apple I?, Apple II?, Էփլ Lisa?, *next?, iMac?, IPod?, Այֆոն, iPad?, Mac OS X 10.0?, NeXTSTEP?, ITunes? և App Store?
Մասնագիտութիւն ձեռնարկատէր, գիւտարար, ձեւաւորող, համակարգչային գիտնական, Գործադիր արտադրող, ժապաւէն արտադրող, ելեւմտագէտ և technology entrepreneur
Աշխատավայր Էփըլ[9], Պիքսար?, ՆեՔՍԹ? և Աթարի?
Վարած պաշտօններ գլխավոր գործադիր տնօրեն?, գլխավոր գործադիր տնօրեն?, գլխավոր գործադիր տնօրեն? և գլխավոր գործադիր տնօրեն?
Անդամութիւն Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ
Կուսակցութիւն Ժողովրդավարական Կուսակցութիւն
Ամուսին Լորեն Պաուել Ջոբս?[10]
Ծնողներ հայր՝ Abdulfattah Jandali?[11], մայր՝ Joanne Carole Schieble Simpson?[12]
Երեխաներ Lisa Brennan-Jobs?[13][14], Reed Paul?[15][16], Erin Sienna?[17][18] և Eve Jobs?[17][19]
Կայքէջ apple.com/stevejo…(անգլերէն)
Ստորագրութիւն

Սթիւ Ճոպզ (անգլերէն՝ Steven Paul "Steve" Jobs 24 Փետրուար 1955, Սան Ֆրանսիսքօ - 5 Հոկտեմբեր 2011), ամերիկացի ճարտարագէտ, գործարար, Ափըլ ընկերութեան հիմնադիրն էր եւ գլխաւոր տնօրէնը։ Ան յայտնագործած է արհեստագիտական գործիքներ, ինչպէս՝ Այ. Փոտ, Այ. Ֆոն եւ Այ. Փետ։

Ծնած է 24 Փետրուար 1955-ին՝ Մաունթըն Վիու փոքր քաղաքին մէջ, Սան Ֆրանսիսքօ։ Անոր կենսաբանական ծնողներն են Սուրիայէն գաղթականներ Ճոաննա Շիպլ եւ Ապտուլֆաթթահ Ճոն Ճանտալի[20]: Ծնունդէն կարճ ատեն մը ետք որդեգրուած է Փոլ եւ Քլարա Ճոպզ ամոլին կողմէ, որոնք զայն կոչած են Սթիւըն Փոլ։ Համեստ պայմաններով եւ կրթութեամբ զայն մեծցուցած է Քալիֆորնիոյ Մաունթըն Վիու շրջանին մէջ։ Զայն որդեգրած ամերիկացի հայրը, իբրեւ մեքենագէտ կ՛աշխատէր լէյզըրի ընկերութեան մը մէջ, իսկ Մալաթիայէն գաղթած մայրը հաշուապահ էր։ Քլարայի ծնողները Ամերիկա գաղթած էին 1915-ի ցեղասպանութենէն ետք. անոր հայրը՝ Լուիզ Յակոբեան ծնած էր Մալաթիա 1894-ին, իսկ մայրը՝ Վիքթորիա Արթինեան ծնած էր Զմիւռնիա (Իզմիր) 1894-ին։ Փոլ եւ Քլարա շատոնց մահացած են։

Սթիւ կը խօսէր սահուն հայերէն։ Քլարա Յակոբեան մեծ դեր ունեցած է այս հանճարը մեծցնելու մէջ[21]:

Դպրոցական տարիներուն հետաքրքրուած է ելեկտրոնային սարքերով, ծանօթացած Սթիւ Վոզնիաքի հետ, որ ապագային միասին հիմնած են «Ափըլ» ընկերութիւնը։ Անոնց առաջին համատեղ աշխատանքը կը նմանէր յօշոտման, այդ Պլու պոքս-ն էր (անգլերէն՝ Կապոյտ արկղիկ) - սարք, որ թոյլ կու տար կատարել անվճար զանգեր դէպի հեռաւոր տարածքներ։

Երկրորդական վարժարանը աւարտելէ ետք Ճոպզ սկսած է յաճախել Ռիտ գոլէճը (Օրիկըն նահանգ), սակայն՝ միայն մէկ եռամսեայի համար, ապա լքած է ուսումը, որովհետեւ բարձր կրթաթոշակը ծանր բեռ մըն էր ծնողներու ուսերուն։

Ճոպզի անձնական հարստութիւնը կը գնահատուի 8.3 միլիար տոլար, իսկ անոր ընկերութիւնը տէր է 76 միլիար տոլարի:

Ճոպզ 2004-ին բացայայտեց շարոյրի իր քաղցկեղը:

Սթիւ Ճոպզ մահացած է 5 Հոկտեմբեր 2011 թուականին Բալօ Ալթօ, Քալիֆորնիոյ մէջ:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://gulfnews.com/technology/steve-jobs-a-tribute-to-the-cousin-i-never-met-1.887022
  2. Isaacson W. Steve Jobs — 1 — Simon & Schuster, 2011. — P. 3. — 630 p. — ISBN 978-1-4516-4853-9
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  4. Levy S. Encyclopædia Britannica
  5. http://apnews.excite.com/article/20111011/D9Q9T1D00.html
  6. Isaacson W. Steve Jobs — 1 — Simon & Schuster, 2011. — P. 575. — 630 p. — ISBN 978-1-4516-4853-9
  7. http://www.bbc.co.uk/news/business-15194716
  8. Steve JobsSimon & Schuster, 2015. — է. 16. — ISBN 978-1-5011-2762-5
  9. (unspecified title) — 2011.
  10. https://www.townandcountrymag.com/society/money-and-power/g13733977/laurene-powell-jobs-facts/
  11. 11,0 11,1 http://www.macworld.co.uk/feature/apple/who-is-steve-jobs-syrian-immigrant-father-abdul-fattah-jandali-3624958/
  12. 12,0 12,1 12,2 Steve JobsSimon & Schuster, 2015. — է. 3. — ISBN 978-1-5011-2762-5
  13. The Sydney Morning Herald, Sydney morning heraldSydney: Fairfax Media, 1831. — ISSN 0312-6315
  14. The Sydney Morning Herald, Sydney morning heraldSydney: Fairfax Media, 1831. — ISSN 0312-6315
  15. Google Books — 2005.
  16. The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  17. 17,0 17,1 https://books.google.com/books?id=mXnw5tM8QRwC&pg=PA81&hl=de#v=onepage&q&f=false
  18. Business Insider / H. BlodgetNYC: 2007.
  19. Business Insider / H. BlodgetNYC: 2007.
  20. «ԱՓԸԼ»Ի ՀԻՄՆԱԴԻՐ ՍԹԻՒ ՃՈՊԶ ՄԱՀԱՑԱՒ
  21. «Սթիւ Ճոպզ Գիրքիէն Տեղեկութիւններ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-09-21-ին։ արտագրուած է՝ 2016-09-27 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Стив Джобс։ Потерянное интервью https://www.youtube.com/watch?v=lmJzpBH5cRw https://www.youtube.com/watch?v=GfIDO4o334U

  1. «Joshua Michael Stern will begin shooting the film in May, with Five Star Institute's Mark Hulme producing and financing; Sony is planning a separate Jobs biopic.»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-09-15-ին (անգլերէն)