Սեւ-Քարեցի Սագօ
Արտաքին տեսք
| Սեւ-Քարեցի Սագօ | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հայ.՝ Աարգիս Աարիբեկի Ծովանյան |
| Ծնած է | 14 Յունուար 1870[1] |
| Ծննդավայր | Սեւքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 13 Նոյեմբեր 1908[1] (38 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | ֆետայի |
| Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Սեւ-Քարեցի Սագօ (Սարգիս Ծովանեան, 14 Յունուար 1870[1], Սեւքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 13 Նոյեմբեր 1908[1], Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1]), հայ Ֆետայի, խմբապետ:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ղազախի (այժմ Իջեւան) ՍեւՔար գիւղը:
Զինատար խումբերու հետ անցած է Վան: Զբաղած է զէնքի փոխադրութեամբ, Արաքս գետի ռուսական ափէն, դէպի միւս՝ պարսկական ափը:
Մասնակցած է Դերիկի վանքի կռիւներուն, Խանասորի արշաւանքին՝ իբրեւ ձիաւոր գունդի առաջնորդ:
Անդամ Կարսի Հ.Յ.Դ. զինուորական խորհուրդին. անցած է Տարօն, ուր ձերբակալուած եւ բանտարկուած է նախ Մուշ, ապա՝ Կարին:
Հայ-թաթարական կռիւներուն վարած է Ղազախի եւ Շամշադինի ինքնապաշտպանութիւնը:
Մահացած է Ժանտատենդէ, Երեւան[2][3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 329.
- ↑ «Սարգիս Ծովանեան»։ www.arfd.am։ արտագրուած է՝ 2025-09-08
- ↑ «Սեւ-Քարեցի Սագօ (Ծովանեան Սարգիս, 1870-1908). Ֆետայական Շարժ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-11-14։ արտագրուած է՝ 2025-09-08