Jump to content

Սեւդա Սեւան

Սեւդա Սեւան
Պատկեր:Սևդա Սևան.jpg
Ծնած է 6 Նոյեմբեր 1945(1945-11-06)
Ծննդավայր Նովա Զագորա, Պուլկարիայի թագաւորութիւն
Մահացած է 16 Մայիս 2009(2009-05-16) (63 տարեկանին)
Մահուան վայր Սոֆիա, Պուլկարիա
Մասնագիտութիւն գրագէտ, դիւանագէտ և թարգմանիչ
Քաղաքացիութիւն  Պուլկարիա
Կրթութիւն Սոֆիայի համալսարան?
Աշխատավայր Նարոդնա մլադեժ? և Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւն
Պարգեւներ «Ստարա պլանինա» շքանշան? և Կոնստանտին Կոնսրանտինովի պարգև?
Ամուսին Վարբան Ստամատով?
Սեւդա Սեւան Ուիքիդարանին մէջ

Սեւան Սեւդա (6 Նոյեմբեր 1945(1945-11-06), Նովա Զագորա, Պուլկարիայի թագաւորութիւն - 16 Մայիս 2009(2009-05-16), Սոֆիա, Պուլկարիա), ազգութեամբ հայ պուլկարագիր գրող։ Ծնողները Մեծ եղեռնէն փրկուած հայեր էին։

Ուսանած է Պուրկասի հայկական վարժարանին մէջ։ Աւարտած է Սոֆիայի համալսարանի պուլկարական բանասիրութեան ֆակուլտետը (1978)։ Աշխատած է «Նարոտնա մլատեժ» թերթի խմբագրութեան մէջ։ 1994-1999 թուականներուն՝ պուլկարիոյ մէջ ՀՀ գործերու ժամանակաւոր հաւատարմատար, 1999-2005 թուականներուն՝ արտակարգ եւ լիազօր դեսպան։

Ստեղծագործած է 1962 թուականէն։ Գրական իր ուղիի սկիզբէն հանդէս եկած է Սեւդա Սեւան կեղծանունով, ուր Սեւդան կը նշանակէ սէր, իսկ Սեւանը՝ Հայաստանի ամենամեծ լիճը՝ յայտնի իր զուլալ ու քաղցրահամ ջուրով[1]։ 1969 թուականին լոյս տեսած է «Քար քարի վրայ» բանաստեղծութիւններու ժողովածուն (անոնցմէ շատերը թարգմանուած են հայերէն)։ Յայտնի դարձած է «Ռոդոսթօ, Ռոդոսթօ…» վէպով, որու առաջին եւ երկրորդ մասերը լոյս տեսած են 1981 եւ 1988 թթ., թարգմանուած են հայերէն եւ ռուսերէն։ Գրած է նաեւ «Որեւէ տեղ Բալկաններում» (1987), «Տէր-Զօր» վէպերը (եռագրութիւն), որոնց մէջ ներկայացուած են Մեծ եղեռնը, Պալքաններու զօրավար Անդրանիկի եւ պուլկարական զօրամասերու ազատագրական համատեղ գործողութիւնները։

Գրած է 1988 թուականին պուլկարիոյ մէջ նկարահանուած «Ցեղասպանութիւն» վաւերագրական կինոնկարի սցենարը։ Թարգմանած է Գէորգ Էմինի բանաստեղծութիւններէն («Արդար երգ», 1979, ժողովածու)։

Բազմիցս այցելած է Հայաստան։ Յայտնի է նաեւ իր հայանպաստ հասարակական գործունէութեամբ։ Ամուսինը պուլկար յայտնի արձակագիր Վրպան Ստամատովն է (հայերէն հրատարակուած է անոր «Մակոյկով մինչեւ Արարատ» ստեղծագործութիւնը), ունի մէկ որդի՝ Ալէն Լազարով։

2005 թուականին պարգեւատրուած է պուլկարական «Стара планина» շքանշանով։ 2006 թուականին արժանացած է պուլկարական ազգային գրական «Константин Константинов» մրցանակի՝ “Հեղինակ“ անուանակարգին մէջ։ պուլկարական մանկական գրականութեան ասպարէզին մէջ ներդրած աւանդի համար ստացած է “Петя Караколев“ մրցանակ[2]։

Ստեղծագործութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • „Камък върху камък“ (стихосбирка)
  • „Това е мой дълг“ (пътеписи)
  • „Родосто, Родосто“ (роман, 1982)
  • „Някъде на Балканите“ (роман, 1987)
  • „Дер Зор“ (роман, 1993)
  • Ռոդոսթօ, Ռոդոսթօ... (վէպ, 1984 թ., Երեւան, «Սուէտական գրող» հրատ.)
  • Ռոդոսթօ, Ռոդոսթօ... (վէպի երկու մասէրը մէկ գրքով, 1989 թ., Երեւան, «Սուէտական գրող» հրատ.)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Двор на кирилицата, Комплекс „Стара Плиска“Կաղապար:Չաշխատող արտաքին հղում – в дворнакирилицата.bg, 2018 г.
  2. Напусна ни известната писателка и дипломат Севда Севан

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]