Jump to content

Սերկէյ Պօղոսեան

Սերկէյ Պօղոսեան
Ծնած է 13 Յունիս 1948(1948-06-13)
Ծննդավայր Պաքու, Խորհրդային Միութիւն
Մահացած է 15 Սեպտեմբեր 2026(2026-09-15)[1] (78 տարեկանին)
Քաղաքացիութիւն  Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարանի Իրաւաբանական Կաճառ
Մասնագիտութիւն ֆութպոլիստ

Սերկէյ Պօղոսեան (13 Յունիս 1948(1948-06-13), Պաքու, Խորհրդային Միութիւն - 15 Սեպտեմբեր 2026(2026-09-15)[1]), հայ մարզիկ, Երեւանի Արարատի նախկին միջնապահ։

Պօղոսեան Արարատի հետ հանդէս եկած է 1970-էն 1975, եղած է մէկ մասը պատմական ակումբին, որ 1973-ին յաջողութիւններու հասած է Խորհրդային Միութեան մակարդակով:

Ան 99 ելոյթ ունեցած է Արարատի շապիկով` նշանակելով 6 կոլ: Բացի Արարատէն, ան խաղցած է նաեւ Լենինկրատի Զենիթին եւ Սումկայիթի Պոլադին հետ:

2013-ին Սերկէյ Պօղոսեան պարգեւատրուած է հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար Ա. աստիճանի մետալով[2]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Կյանքից հեռացել է Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
  2. ↑ «Սերկէյ Պօղոսեան Ոչ Եւս Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2026-09-17։ արտագրուած է՝ 2026-09-23