Սերգէյ Փարաջանովի Թանգարան
Սերգէյ Փարաջանովի Թանգարան | |
|---|---|
|
| |
| Տեսակ | Պատկերասրահ և հուշային թանգարան? |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Երեւան և Կեդրոն |
| Վայր | Երեւան |
| Հասցէ | Ձորագիւղ ազգագրական կեդրոն, 15, 16 |
| Հիմնադրուած է | 1988 |
| Այցելուներ | 15 000 |
| Տնօրէն | Զաւէն Սարգսեան |
| 40°10′44″N 44°30′00″E / 40.178773°N 44.500124°E | |
| Կայքէջ | parajanovmuseum.am(հայ.) և parajanovmuseum.am/…(ռուս.) |
![]() | |
![]() | |
Սերգէյ Փարաջանովի թանգարան, հիմնադրուած է 1988-ին Հայաստանի ժողովրդական արուեստի պետական թանգարանին մէջ կազմակերպուած Սերգէյ Փարաջանովի գործերուն Հայրենիքի մէջ առաջին ցուցահանդէսէն ետք։
Անիկա Երեւանի ամէնաշատ այցելուներ ունեցող թանգարաններէն է[2], որ կը ներկայացնէ Փարաջանովի բազմազան գրական եւ գեղարուեստական ժառանգութիւնը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ձորագիւղ» ազգագրական թաղամասին մէջ Սարգիս Փարաջանեանցի կը յատկացուի երկու կից կառոյց՝ բնակութեան եւ թանգարանի համար։ 1988-ի Սպիտակի երկրաշարժին ընկերա-տնտեսական հիմնահարցերուն պատճառով թանգարանը կը բացուի միայն Յունիս 1991-ին, Փարաջանովի մահէն մէկ տարի ետք։
Թանգարանին հիմնադիր տնօրէնը Զաւէն Սարգսեանն է։ Թանգարանը Երեւանի մշակութային կեդրոններէն մէկն է, յայտնի է իր ցուցահանդէսներով, հրապարակումներով, պատուաւոր ընդունելութիւններով՝ ներառեալ Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային շարժապատկերի փառատօնի հիւրերուն։ Փաուլօ Քոելօ, Վիմ Վենդերս, Միքայէլ Վարդանով, Տոնինօ Գուերա, Էնրիքա Անթոնինի, Ատոմ Էգոյեան, Նիկիտա Միխալկով, Վլատիմիր Փութին, Ալեքսանդր Լուկաշէնկօ, Եւգենի Եւտուշէնկօ, Արնոլտ Ռիւտէ, Վալտաս Ատամկուս, Տարիա Հալոնէն, Տոնալտ Կնուտ այս եւ այլ յայտնի մարդիկ այցելած են թանգարանը։
Ցուցադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը կը գտնուի աւանդական կովկասեան ոճի երկյարկանի կառոյցին մէջ։ Թանգարանին հաւաքածոն կը կազմեն շուրջ 1600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ ինչպէս տարբեր պարագաներ, քոլաժներ, գծանկարներ, ֆիլմերու համար եղած նախագիծեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպէս նաեւ կենդանութեան օրով Փարաջանովի կամքով Երեւան տեղափոխուած թիֆլիսեան տան կահ-կարասին եւ անձնական իրերը։ Փարաջանով խորհրդային իշխանութիւններու որոշումով 15 տարի զրկուած է շարժապատկերի արուեստէն, որոնցմէ 1974-1978 եւ 1982 թուականները անցուցած է խիստ ոճի ճամբարներու եւ բանտերու մէջ։ Թանգարանին մէջ կը ցուցադրուին նաեւ չհրատարակուած թատերական նախագիծեր, թատերատետրեր եւ զանազան գեղարուեստական գործեր, որոնք Փարաջանով ստեղծած է բանտին մէջ գտնուած տարիներուն։ Թանգարանին ցուցադրութեան մէջ ընդգրկուած է շուրջ 700 ստեղծագործութիւն։ Ցուցանմուշներու կարգին կան երկու վերականգնուած յիշատակի սենեակներ, փառատօներու մրցանակներ՝ Ֆետերիքօ Ֆելինիի (federico fellini), Լիլիա Պրիքի (Lilya Brik), Անտրէյ Թարքովսքիի (Andrei Tarkovsky), Միքայէլ Վարդանովի (Mikhail Vartanov) եւ Եուրի Նիկուլինի (Yuri Nikulin) ստորագրութեամբ նամակներ, թանգարան այցելած աշխարհահռչակ անձերու՝ Թոնինօ Կուերայի (Tonino Guerra), Վլատիմիր Փութինի եւ Ռոման Բալայեանի նուէրները։
Ռոման Բալայեան թանգարանին մասին ֆիլմ մը նկարահանած է՝ «Գիշերը Փարաջանովի թանգարանում»[3]։
Թանգարանը կազմակերպած է շուրջ 60 ցուցահանդէսներ, ինչպէս Քաննի, Աթէնքի, Թոքիոյի, Մոսկուայի, Հռոմի, Թեհրանի, Հոլիուուտի եւ այլուր։
- Փարաջանովի թանգարան
«Վերայայտնաբերելով Հայաստանը» ուղեցոյցին համաձայն՝ «Երեւանի լաւագոյն թանգարանը փոքր է եւ իւրայատուկ՝ խորհրդային հռչակաւոր կինոբեմադրիչ Սերգէյ Փարաջանովի ապագայ վերջին տունը»:[4]
«Աշխարհի մէջ որեւէ տեղ կա՞յ Սերգէյ Փարաջանովի թանգարան։ Իր գործերուն թանգարանը՝ իր գծագրութիւնները, տիկնիկները, քոլաժները, լուսանկարները, շարժապատկերի, թատրոնի, պալէի չիրականացած բեմադրութիւններու 23 սենարներն ու լիպրետոները... Այն պիտի դառնար որեւէ քաղաքի զարդն ու հպարտութիւնը։ Գիտեմ, որ ուշ կամ կանուխ Փարաջանովի սենարները գիրքով պիտի հրատարակուին, եւ կը յուսամ, որ այդ թանգարանը ունեցող քաղաքը Երեւանը պիտի ըլլայ»։ — Միխայիլ Վարդանով (1985)[5]
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Parajanov Museum»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-12-29-ին։ արտագրուած է՝ 2020-08-11 Archived 2016-12-29 at the Wayback Machine.
- ↑ «Parajanov Museum»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-03-ին։ արտագրուած է՝ 2020-08-11 Archived 2016-03-03 at the Wayback Machine.
- ↑ Ball Warwick (2019-07-18)։ Archaeological Gazetteer of Afghanistan։ Oxford University Press։ ISBN 978-0-19-927758-2
- ↑ Fabric of Thought:, Amsterdam University Press, 2021-03-11, pp. 55–110, ISBN 978-90-485-5282-5, https://doi.org/10.2307/j.ctv1hp5hmb.6, վերցված է 2026-05-25
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սերգէյ Փարաջանովի թանգարանը AV Production կայքին մէջ Archived 2021-08-01 at the Wayback Machine.
- http://www.parajanov.com/museum_info.html
- http://www.museum.com/jb/museum?id=26699 Archived 2016-03-08 at the Wayback Machine.

