Jump to content

Սեն Արեւշատեան

(Վերայղուած է Սեն Արևշատյան-էն)
Սեն Արեւշատեան
Ծնած է 7 Յունուար 1928(1928-01-07)[1][2]
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]
Մահացած է 25 Յուլիս 2014(2014-07-25)[3] (86 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք[1]
Կոչում թղթակից անդամ[2]
Մասնագիտութիւն փիլիսոփայ և հայագէտ
Աշխատավայր Մատենադարան[1] և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1]
Վարած պաշտօններ տնօրէն[2]
Անդամութիւն Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[4]
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]
Ամուսին Քնարիկ Տեր-Դավթյան?
Ծնողներ հայր՝ Սուրեն Արևշատյան?
Երեխաներ Աննա Արևշատյան?

Սեն Արեւշատեան (7 Յունուար 1928(1928-01-07)[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] - 25 Յուլիս 2014(2014-07-25)[3], Երեւան, Հայաստան[5]), հայ ակադեմիկոս, որուն գործը նուիրուած էր հին հայկական փիլիսոփայութեան եւ պատմութեան: Ան նաեւ մասնագիտացած էր միջնադարեան գրութիւններու եւ գիտական թարգմանութիւններու ոլորտին մէջ:[6] Իր հետազոտութիւնները յատկապէս կեդրոնացած էին 5րդ դարու փիլիսոփայ Դաւիթ Անյաղթին շուրջ:[7] Ան Մեսրոպ Մաշտոցի անուան Երեւանի Մատենադարանի տնօրէնն էր 1982 թուականէն 2007 թուական:

Արեւշատեան անդամ էր Փարիզի մէջ Միջազգային Արարատ Ակադեմիոյ 1993 թուականէն ի վեր, ինչպէս նաեւ անդամ էր Միջազգային Բնական եւ Ընկերային Գիտութիւններու Ակադեմիոյ: Ան հիմնադիրն ու ատենապետն էր Հայաստանի Մշակութային Հիմնադրամին (1986–1989), ինչպէս նաեւ պարգեւատրուած է Երեւանի Պատուաւոր Քաղաքացիի տիտղոսը:[8] Արեւշատեան պարգեւատրուած է Աշխատանքային Կարմիր Դրօշի Շքանշանը:

Գիտական գործերու ցանկ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «Դավիթ Անհաղթ (Անյաղթ), Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտելի» Երեւան 1967
  • «Փիլիսոփայական գիտության ձեւավորումը հին Հայաստանում (V-VI-րդ դդ)» Երեւան - 1973
  • «Արիստոտելը եւ հայ փիլիսոփայությունը։ Հոդվածների ժողովածու»
  • «Դավիթ Անհաղթ», Երեւան - 1980
  • «Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երեւան - 1984
  • «Հայ Փիլիսոփայության պատմություն։ Հին շրջան եւ վաղ միջնադար», Երեւան - 2007
  • «Սուրբ Գրիգորի վարդապետությունը», Երեւան - 2007
  • «Գրիգոր Տաթեւացի. Սողոմոնի առակների մեկնությունը», Երեւան - 2009
  • Философские взгляды Григора Татеваци. Ер. - 1957 (ռուսերէն)
  • Давид Непобидимый (Анахт). Определения философии - (ռուսերէն)
  • Анания Ширакаци. Космография. Ер -1962 (ռուսերէն)
  • Role of David the Invincible in the development of ancient Armenian philosophy, Երեւան -1980 (անգլերէն)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=2152
  4. National Academy of Sciences of the Republic of Armenia
  5. «Renowned scholar Sen Arevshatyan dies»։ Tert.am։ 25 July 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 11 February 2022-ին։ արտագրուած է՝ 27 March 2021
  6. Sen S. Arevshatyan, National Academy of Sciences of RA
  7. Editorial Board (2014)։ «Սեն Արեւշատյան [Sen Arevshatyan]»։ Patma-Banasirakan Handes (հայերեն) (2): 257–258։ ISSN 0135-0536։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-12-18-ին։ արտագրուած է՝ 2021-03-27
  8. Sen S. Arevshatyan Archived 2007-08-11 at the Wayback Machine.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։