Jump to content

Սելինի

Սելինի
Ծնողներ հայր՝ Իբերիոնաս[1][2], մայր՝ Էվրիֆաէսա կամ՝ Թիա[1][3] և Վասիլիա
Երեխաներ էրսա, Նեմէային առիւծը, Նեմէա, Բանդիա, Նարգիսոս և Մենէա

Սելինի (յուն․՝ Σελήνη, հայ․ բառացի թարգմանութեամբ՝ Լուսնակ). հին յունական դիցաբանութեան համաձայն հին Յոյներու աստուածուհին էր, լուսնակի հոգին։

Անունը կը ծագի բեւեռափայլէն (լոյս): Յունական դիցաբանութեան եւ Հելլենիզմի (Յունական Կրօնին) մէջ Սելինին, կամ Մին (լուսնային օրացոյցէն) կամ Բասիֆաի (Լաքոնիայի մէջ), կը համարուի տիտանական էակ մը: Իսիոդոսի «Թէողոնիա»ին համաձայն, Սելինին Իբերիոնասին եւ Թիայի (Էվրիֆաէսային) դուստրն է, եւ քոյրը Իուսին (կամ՝ Էոս =Արշալոյսի) եւ Իլիոսին (Արեւին), որ յաւէրժ կը լուսաւորէ զայն իրենց եղբայրութեան շնորհիւ:

Սովորաբար կը պատկերուի որպէս իգական կերպարանք մը՝ մահիկ մը իբրեւ թագ, ձիով կամ թեւաւոր ձիերով լծուած կառքով մը: Իր եղբօր նման, կը պտտի երկինքին շուրջ կառքի մը վրայ որ լծուած է երկու ջորիներով, ձիերով կամ եզերով, որոնց մէկ մասը սպիտակ, իսկ միւս մասը՝ սեւ․ այլաբանութիւն մը, թէ լուսնի երեսին միայն մէկ կողմը արեւի լոյսով կը լուսաւորուի։

Սերային արկածախնդրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սելինի կառքով, ամէնէն հին նկարագրութիւնը։ Կ'ըսուի թէ գործը կը պատկերէ Լուսնի համբարձումը, երբ Տիտանները կը պարտուին Ղիղանտոմախիային ընթացքին։ Ատիկեան կարմրաձեւ գիլիքս, մօտաւորապէս Ք.Ա. 490–480, Վրիղոս անօթագործին կողմէ

Զանազան տեղական աւանդութիւններու համաձայն, ան միախառնուեցաւ Աէրասին (հովին) հետ, որուն հետ ունեցաւ միայն մէկ դուստր՝ Դրոսօ (ցօղ)։

  • Զեւս աստուծոյ հետ (ըստ ատիկեան աւանդութեան), որմէ ունեցաւ Բանդիան (բառացի՝ համաստուածային)։
  • Բանաս աստուծոյ հետ (ըստ արգատեան պաշտամունքին՝ Լիքէոս լեռան վրայ),
  • Մահկանացու Էնդիմիոնասին հետ, որուն հետ ունեցաւ 50 դուստրեր, որքան էր էին Ողիմպիական խաղերու ամէն մէկ շրջանի լուսնային ամիսները,
  • Եւ վերջապէս, իր եղբօր՝ Իլիոսին (Արեւին) հետ (ուշ հնադարի աւանդութիւն մը, որ պահպանուած է Քոյինտոս Զմիւռնիացիին կողմէ)։

Խորհրդանշական մակարդակի վրայ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աստուածաբանական եւ խորհրդանշական մակարդակի վրայ, Սելինի աստուածուհին կը ներկայացնէ արարչութեան իգական սկզբունքը, ինչպէս նաեւ մարդկութեան եւ Տիեզերքի ծածուկ բնութեան դուռը, այսինքն՝ այն, ինչ որ անբացատրելի կը մնայ Բնութեան սովորական դիտման մէջ։ Այս իմաստով կը համարուի, որ անմիջականօրէն կը ներգործէ երեւակայութեան եւ ենթագիտակցութեան վրայ։

[4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Любкер Ф. Σελήνη // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1223.
  2. Любкер Ф. Hyperion // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 649–650.
  3. Любкер Ф. Θεία // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1370.
  4. Սելինի․ Լուսընկայի աստուածուհին(անգլերէն)
  5. Յունա-անգլիական բառարան․ Սելինի(անգլերէն)
  6. Սելինի, Հարտ․ էջ 46(անգլերէն)
  7. Սելինի, Սմիթ
  8. Սելինի, Գերենիլ էջ՝196-197
  9. Իսիոդոս Թէողոնիա 375-377(անգլերէն)
  10. Հիմն Սելինիին, Բանդիա(անգլերէն)
  11. Էսխիլիոս, էջ 445-447(անգլերէն)
  12. Իսիոդոս Թէողոնիա 507-511(անգլերէն)