Սեդա Վերմիշեւա
| Սեդա Վերմիշեւա | |
|---|---|
| Ծնած է | 9 Հոկտեմբեր 1932 |
| Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 19 Փետրուար 2020[1] (87 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Տեսակ | քնարերգական սեռ |
| Մասնագիտութիւն | բանաստեղծուհի և գրագէտ |
| Աշխատավայր | Գոլոս Արմենիի? |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Ծնողներ | հայր՝ Կոնստանտին Վերմիշև? |
| Երեխաներ | Սուրեն Զոլյան? |
Սեդա Վերմիշեւա (ռուս.՝ Седа Константиновна Вермишева, 9 Հոկտեմբեր 1932, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 19 Փետրուար 2020[1], Երեւան, Հայաստան), բանաստեղծուհի, տնտեսագէտ եւ հասարակական գործիչ։ ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1974 թուականէն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սեդա Վերմիշեւաւ ծնած է 9 Հոկտեմբեր 1932-ին, Թիֆլիս։ 1956-ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի տնտեսագիտութեան ֆակուլտետը(1956)։ 1987—1988 թուականներուն եղած է ԽՍՀՄ մշակոյթի ֆոնտի հայկական բաժանմունքի, 1993 թուականէն՝ ԼՂՀ Մոսկուայի մէջ մշտական ներկայացուցչութեան փորձագէտ, 1995—1998 թուականներուն, միաժամանակ՝ Ռուս-հայկական նախաձեռնութիւններու կեդրոնի պատասխանատու քարտուղար, 1994—1999 թուականներուն՝ ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ կապերու յանձնաժողովի նախագահ Նիքոլա Ռիժկովի օգնական-խորհրդական (հասարակական կարգով), «Գոլոս Արմենի» թերթի ՌԴ ԱԳՆ-ի հաւատարմագրուած թղթակից։ 1988 թուականէն մասնակցած է Ղարաբաղեան հիմնախնդիրի լուծման գործընթացին, Հրապարակած ու տարածած է պատերազմին վերաբերող տեղեկատուական-վերլուծական ամփոփագրեր։ Հարցի կարգաւորման քաղաքական լուծումներու ի նպաստ համագործակցած է «Մոսկովեան Տրիբունա» կազմակերպութեան, Ռուսաստանի մտաւորականներու «Ղարաբաղ» կոմիտէի («КРИК»), «Մեմորիալ» ընկերութեան հետ։ ՀԳՄ (1974, ռուսալեզու գրողներու բաժանմունքի նախագահ՝ 2003 թուականէն), Մոսկուայի գրողներու միութիւն (1991), Հայ-ռուսական բարեկամութեան նախագահութեան (1993—2006) անդամ, Ռուսաստանի հայերու միութեան (2001 թուականէն), Մշակոյթի աջակցութեան միջազգային ընկերակցութեան (2006 թուականէն) վարչութիւններու անդամ։
Հօր՝ Կոստանդինի կողմէ սերած է Արղութեան-Երկայնաբազուկներու իշխանական տոհմէն։ Վերմիշեւան ծնած է Թիֆլիս, սակայն իր ողջ կեանքը ապրած է Մոսկուայի մէջ։ Աշխատած է նաեւ Սովետական տնտեսագիտութեան եւ ծրագրաւորման ինստիտուտին մէջ, որպէս աւագ խորհրդական։ Հեղինակ է 8 պոետիկ գիրքերու եւ բազմաթիւ վերլուծական յօդուածներու։ Հայաստանի Գրողներու Միութեան ռուսախօս սեկտորի ղեկավարն էր եւ Մոսկուայի գրողներու միութեան անդամ էր։ Սեդա Վերմիշեւան հայ-ռուսական բարեկամութեան Մոսկովեան համայնքի համանախագահն էր։[2]
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սեդա Վերմիշեւան լոյս ընծայած է «Արեւը բարձրակէտում» (1970), «Առկայծող կէտագծեր» (1974), «Տերեւներ» (1982), «Ժայռանախշեր» (1988), «Անհարթ Սեպագիր» (1999), «Սիրոյ Թեւ» (1999), «Քարից Եւ Աւազից» (2005) բանաստեղծութիւններու ժողովածուները։ Բանաստեղծութիւններու հիմնական թեման սէրն է, հայրենի աշխարհի։ Հեղինակ է նաեւ վերլուծական ուսումնասիրութիւններու («Իշխանութեան կեդրոնացումը` Ռուսաստանի ներքին գաղափարի հրամայականը», 2002)։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀՀ Ներսէս Շնորհալի շքանշանի (2005)
- Ռուսաստանի հայերի միութեան ադամանդակուռ արծաթէ խաչ (2002)
- ԼՂՀ «Մայրական երախտագիտութիւն Արցախի քաջորդիներուն» յուշամետալ
- ՀԳՄ ամէնամեայ մրցանակի (2006)
- ՌԴ ԳԱ Շոլոխովի յուշամետալի (2004)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկ Խաչատրեան «Գրական տեղեկատու», «Սովետական Գրող» հրատարակչութիւն, Երեւան, 1981թ., էջ 445-446: