Jump to content

Սափոր Կէտազարդ (Ք.Ա. 18-17-րդ դարեր, Ապարան)

Սափոր կետազարդ
բարձրութիւն 18 սանտիմետր
լայնութիւն 20 սանտիմետր

Սափոր կէտազարդ, Ք.Ա. 18-17-րդ դարերու Ապարանէն յայտնաբերուած կաւէ սափոր, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2056-4 համարի ներքոյ։

Մուգ շագանակագոյն փայլեցուած մակերեսով սափորը ունի հարթ յատակ, դէպի շրթնամասն աստիճանաբար նեղացող ուռուցիկ իրան։ Շուրթը ուղիղ է, կտրուած, շրթեզրին մօտ` իւրաքանչիւր կողմի վրայ, փորուած են երկուքական միջանցիկ անցքեր, հաւանաբար կախելու համար։ Անցքերը առնուած են թրծումէ յետոյ (անոնցմէ մէկը անաւարտ է)։ Անօթի ամբողջ մակերեսը յարդարուած է սպիտակ ներկով` ընդելուզուած ալիքաձեւ եւ կորաձեւ գծազարդերով[1]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։
GLAM
GLAM