Սափոր Ծիսական (Ք.Ա․ 10-9-րդ Դարեր, Դուին)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 32 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 38 սանտիմետր |
Սափոր ծիսական, Ք.Ա․ 10-9-րդ դարերուն Դուինի մէջ յայտնաբերուած սափոր, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2121-281 համարի ներքոյ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բիկոնիկ իրանով, փայլեցուած մակերեսով անօթ է՝ աննշան կարճ պարանոցով, դուրս ծալուող շրթնապսակով, հարթ նստուկով։ Իրանի վերին մասը մէկընդմէջ զարդարուած է երեք ոճաւորուած ցլակերպ գլուխներով եւ անօթի մակերեսէն բարձրացող ելուստներով։ Անոնցմէ ցած սափորի իրանը շրջանակի բոլորուած է փորագիր՝ հորիզոնական զուգահեռներղն եւ թեք կանելիւրազարդէ կազմուած երեք գլուխներով։ Սափորը զարդարող ցուլերու ծեփածոյ երեք գլուխները կը հաւաստեն անոր պաշտամունքային նշանակութիւնը՝ հաւանաբար գործածուած է ծիսական ուտեստի համար[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

