Սափոր Գունազարդ (Ք.Ա․ 19-18-րդ Դարեր, Տաւուշ, Արծուաբերդ)
| բարձրութիւն | 52 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 37 սանտիմետր |
Սափոր գունազարդ, Ք.Ա․ 19-18-րդ դարերուն Տաւուշի մարզի Արծուաբերդ գիւղին մէջ յայտնաբերուած սափոր, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ2311-1 համարի ներքոյ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարասաձեւ խոշոր անօթ է՝ կարմիր անգոբապատ։ Լայնաբերան է՝ ոչ բարձր պարանոցով, դէպի դուրս թեքուած կլոր շրթապսակով, հարթ նստուկով։ Իրանը բոլորուած է ալիքաձեւ զարդանախշով յարդարուած քառանկիւներով, զիկզակ ժապաւէններով եւ թռչնապատկերներով։ Նկարազարդումը առնուած է կարմիր հիմնագոյնի վրայ սեւ փայլաներկով։
Զարդանկարի սիւժէն երկնային եւ երկրային հորիզոններու վերաբերեալ հնագոյն աստեղային պատկերացումներն են։ Վերին հորիզոնին վրայ՝ երկնային ովկիանոսը՝ ջուրը, ներկայացուած է պարանոցի հիմքի ալիքաւոր գիծերով եւ արեգակը՝ թռչուններով։ Ստորին երկու գօտիները զիկզակներով, եռանկիւնիներով եւ անոնց մօտ լողացող թռչուններով, կը խորհրդանշեն երկիրը եւ ջուր-ստորին ծով գաղափարը[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

