Սափոր Գունազարդ (Ք.Ա․ 19-18-րդ Դարեր, Էջմիածին)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 22,8 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 27,7 սանտիմետր |
| կայք | |
Սափոր գունազարդ, Ք.Ա․ 19-18-րդ դարերուն Էջմիածինի մէջ յայտնաբերուած սափոր, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 556-1 համարի ներքոյ[1]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դեղնաւուն մակերեսով, հարթ նստուկով, կարճ պարանոցով դէպի դուրս ծալուող կլոր շրթով պոլիխրոմ, երկկոնաձեւ իրանով սափոր է, որու ուռուցիկ իրանի վերին մասը շրջանակի բոլորուած է մէկընդմէջ կարմիր եւ շագանակագոյն երկարավիզ, կարապանման թռչուններու շարքով։ Շարքի վերեւէն կախուած են մէկընդմէջ կարմիր եւ շագանակագոյն սեպաշարերու խումբեր։ Կեդրոնական այս յօրինուածքը վերեւը կարմիր, վարի մասին վրայ` շագանակագոյն գոյներով շրջանակուած է հորիզոնական ժապաւէնի ձեւ ունեցող գօտիներով[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Սափոր գունազարդ»։ historymuseum.am։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 28[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

