Սափոր՝ Ծիսական Որսի Տեսարանով
| բարձրութիւն | 12,2 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 16 սանտիմետր |
Սափոր՝ ծիսական որսի տեսարանով, սեւ փայլեցուած ուռուցիկ իրանով կարճավիզ սափոր, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 1919-1 համարի ներքոյ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սափորի կէտազարդումով եւ փորագրութեամբ յարդարուած իրանի վերին մասին վրայ ներկայացուած է ծիսական թափօրի սիւժէ։ Երկանիւ կառքի թափքի վրայ կանգնած է մարդու քանդակ՝ թեւերը լայն տարածած, ձեռքին մէջ՝ մտրականման առարկայ։ Կառքին լծուած են զոյգ ձիեր։ Անոնց առջեւը կը գտնուի մարդկային մէկ այլ քանդակ՝ ձեռքերը վեր մեկնած, հմայական աղօթքի կամ դիւթանքի դիրքով։ Անոնցմէ փոքր հեռու՝ անօթի պարագծով ընթացող վեց կենդանիներու շարքն է։ Շարքի առջեւէն կը քալէ երկար պոչով, սրադունչ եւ երկարականջ կենդանի՝ հաւանաբար շուն, որու ետեւէն կեցուածքով եւ տեսքով իրար նման այծեր են եւ մէկ ուլ։ Այծերը ունին երկար եւ կոր եղջիւրներ, վեր տնկած կարճ պոչեր։ Կենդանիներու ընթացքին հակառակ կանգնած ուլի գուխը մեկնած է դէպի մօր պարանոցը։
Պատկեր սիւժէն ծիսահմայական է՝ կապուած կենդանիներու պաշտամունքի, բերրիութեան եւ բեղմնաւորութեան հաւատալիքներուն հետ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

