Սափոր՝ Երկրաչափական Զարդապատկերով (Ք.Ա. 19-18-րդ Դարեր, Սիսիան)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 38 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 33 սանտիմետր |
Սափոր՝ երկրաչափական զարդապատկերով, Ք.Ա. 19-18-րդ դարերու Սիսիանէն յայտնաբերուած կաւէ սափոր, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 3080-1 համարի ներքոյ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գնդաձեւ տեսք ունեցող կարմիր անգոբապատ անօթ է։ Բերանը լայն է, պարանոցը` ոչ բարձր, ունի դէպի դուրս թեքուած կլոր շրթնապսակ` հարթ նստուկով։ Անօթի պարանոցը եւ իրանը նկարազարդուած են երկրաչափական, ուղղահայեաց իջնող ժապաւէններով, հորիզոնական գօտիներով, շախմատաձեւ, ռոմբաձեւ եւ զիկզակաձեւ զարդանախշերով։ Գունազարդումը առնուած է կամիր հիմնագոյնի վրայ` սեւ փայլաներկով[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

