Սարգիս Պաղտասարեան
| Սարգիս Պաղտասարեան | |
|---|---|
| Ծնած է | 5 Սեպտեմբեր 1923[1][2] |
| Ծննդավայր | Բանաձոր, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Մահացած է | 19 Յունիս 2001 (77 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Հունան Ավետիսյանի հուշարձան?, Հակոբ Պարոնյանի հուշարձան?, Մենք ենք, մեր սարերը, Դավիթ Բեկի հուշարձան?, Ստեփան Շահումեանի կիսանդրի, Աւետիք Իսահակեանի Յուշարձան և Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր? |
| Մասնագիտութիւն | քանդակագործ |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1] |
| Երեխաներ | Աշոտ Բաղդասարյան? |
Սարգիս Պաղտասարեան (5 Սեպտեմբեր 1923[1][2], Բանաձոր, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 19 Յունիս 2001, Երեւան, Հայաստան), հայ քանդակագործ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հադրութի շրջանի Բանաձոր գիւղին մէջ։ Ընտանիքը տեղափոխուած է Երեւան։ Սորված է Պուշկինի անուան դպրոցին եւ Ղուկաս Ղուկասեանի անուան պիոներ-դպրոցականներու պալատի քանդակագործական խմբակին մէջ։
Մասնակցած է «Մեր պատանի ստեղծագործողները» հանրապետական ցուցահանդէսին եւ առաջին մրցանակը շահած։
1942-ին ուսանած է Պաքուի թիւ 1 հրետանային ուսումնարանին մէջ։ Աւարտած է տեղակալի կոչումով եւ ուղարկուած՝ ռազմաճակատ։ Երկու անգամ վիրաւորուած է եւ ծառայած՝ մինչեւ պատերազմի վերջը, քաջաբար դրսեւորելով ինքզինք տարբեր ռազմաճակատներու վրայ մինչեւ Հունգարիա։
1946-ին զօրացրուած է եւ նոյն տարին մտած է Երեւանի գեղարուեստի հիմնարկը, աւարտելով 1952-ին։
1962-ին սկսած է դասաւանդել նոյն հիմնարկին մէջ եւ 1980-ին ստացած է փրոֆեսէորի տիտղոսը։
Սարգիս Պաղտասարեան «Մենք ենք, մեր լեռները» (նաեւ ծանօթ՝ «Ղարաբաղցիներ» անունով) յուշարձանը ստեղծած է 1967-ին։ Հեղինակած է ուրիշ դիմաքանդակներ (Աւետիք Իսահակեան, Յակոբ Պարոնեան, երկուքն ալ՝ 1965), եւ յուշարձաններ (Դաւիթ Բէկ, 1978), ինչպէս եւ իտալական Գառարա քաղաքը գտնուող «Մտածողը» քանդակը (1966)[3]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաղտասարեան պարգեւատրուած է երկու շքանշաններով, ինչպէս եւ մարտական մետալներով եւ շնորհակալագրերով։
1978-ին ստացած է Հայաստանի ժողովրդական նկարիչի կոչումը եւ 1985-ին պարգեւատրուած է Հայաստանի պետական մրցանակով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՍԱՐԳԻՍ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ (մահ՝ 19 Յունիս, 2001)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2025-09-03