Jump to content

Ատրպետ Ատրպետեան

(Վերայղուած է Սարգիս Մուպահեաճեան-էն)
Ատրպետ Ատրպետեան
Ծննդեան անուն Սարգիս Մուպահեաճեան
Ծնած է 31 Յունուար 1860(1860-01-31)[1][2]
Ծննդավայր Կարս, Էրզրումի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Մահացած է 1937[1][2]
Մահուան վայր Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն,  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Մասնագիտութիւն գրագէտ, հանրային գործիչ, Խմբագիր և դրամագէտ
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Կուսակցութիւն Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն[1][2]

Ատրպետեան Ատրպետ (Սարգիս Մուպահեաճեան, 31 Յունուար 1860(1860-01-31)[1][2], Կարս, Էրզրումի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 1937[1][2], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ արձակագիր, վիպասան, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934 թուականէն։

Ծնած է Կարս, տաճկաց տիրապետութեան ժամանակ։ Սկզբնական կրթութիւնը ստացաւ Բաղէշցի Գրիգոր պատուելիի մօտ, 1869-1871 թուականներուն կը յաճախէ ծխական ուսումնարանը, իսկ 1871-1872՝ կաթոլիկաց դպրոց։ 1873-ին կը մեկնի Ալեքսանդրապոլ՝ ուսումը շարունակելու նպատակով եւ այնտեղէն ալ կ'անցնի Կ․ Պոլիս, ուր կը մտնէ Վիեննայի Մխիթարեանց ուսումնարանը, Հայր Արսէն Այտընեանի օրով։

1881-ին կը վերադառնայ Կարս եւ տեղւոյն հայոց երկսեռ ծխական ուսումնարաններէն ներս կը դառնայ ընդհանուր պատմութեան ու աշխարհագրութեան ուսուցիչ մինչեւ1888 թուական։ Միեւնոյն ժամանակ կ'ընտրուի քաղաքային պատգամաւոր։ 1889-ին ուսուցչական ասպարէզը թողնելով՝ կը տեղափոխուի Պաքու եւ կը սկսի ծառայել նաւթագործարաններու մէջ։ 1893-ին կ'անցնի Թաւրիզ դատարանական գործեր վարելու եւ 1895-ին կրկին կը վերադառնայ Կովկաս։ 1898-ին հարաւային Ռուսաստան կ'երթայ՝ մասնաւոր գործերով, սակայն քիչ ժամանակ յետոյ կ'անցնի Պարսկաստան (Թաւրիզ քաղաք) եւ 1899–ի Մայիսէն կը զբաղի դատարանական գործերով։ Ատրպետի առաջին գրական աշխատութիւնն է «Խեւ Կարապետ» վէպը (Թիֆլիս, 1899), որ լոյս կը տեսնէ 1889 թուականին «Մուրճ»-ի մէջ՝ առանձին գիրքով։ Կ'աշխատակցի «Մշակ»-ին, «Աղբիւրը»-ին, «Տարազ»-ին եւ «Գաղափար»-ին։

Մահացած է Լենինական (Կիւմրի) 1937 թուականին։

  • «Շուշան» (օպերա 3 գործ․ 1890 )
  • «Ալմաստ», վէպ (1891)
  • «Ղադի»
  • «Արդար Դատաստան»
  • «Թուլումրաջիներ» (1899)
  • «Սարրաֆ», ողբերգութիւն (1893)
  • «Խիւլաֆաթ»
  • «Ժառանգներ» (1899)
  • «Քոռ Եղիկ», վէպ (1898)
  • «Բերսայի Առաքելը», վէպ (1893)
  • «Շխնոց» (1898)

Բացի այս, ունի բազմաթիւ վիպակներ ու պատկերներ՝ «Քիւլհանրէյ», «Կաղ Նազօ», «Խառա-Խրխա», «Սօֆթա», «Ոսկէ Որդին», «Այիշէ-Խանում», «Օսմանեանների 600 Ամեակը», «Հարազիստներ», «Երախտապահանջ», «Կուռք», «Սեւ Քաղաք», «Ծպտեալ Սուլթան», «Փաշա», «Վիւքալայի Գաղտնիքը», «Երախտիք», «Քրտերը Պարսկաստանում» եւ այլն, տպուած ու անտիպ բազմաթիւ գրուածքներ, որոնք մեծ մասամբ Կարս ձգած է հեղինակը։

  • Հայր Մկրտիչ Վրդ․ Պոտուրեան, «Հայ Հանրագիտակ», Պրուքէշ 1938, հատոր Բ․, էջ 249-250։
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.