Jump to content

Սարգիս Մարտիրոսեան

Սարգիս Մարտիրոսեան
Ծնած է 21 Սեպտեմբեր 1900(1900-09-21)[1]
Ծննդավայր Մադրասա, Շամախիի գավառ, Պաքուի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 15 Փետրուար 1984(1984-02-15) (83 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1], Command staff improvement courses? և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա?
Մասնագիտութիւն զինուորական
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

Սարգիս Մարտիրոսեան (21 Սեպտեմբեր 1900(1900-09-21)[1], Մադրասա, Շամախիի գավառ, Պաքուի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 15 Փետրուար 1984(1984-02-15), Երեւան, Խորհրդային Միութիւն), ռազմական գործիչ, զօրավար։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Արցախի Մադրաս գիւղին մէջ։ Մասնակցած է Մոսկուայի եւ Ստալինկրատի պաշտպանութեան, ապա` Քիեւի ազատագրումին, 6 Նոյեմբեր 1943-ին նշանակուած է Քիեւի կայազօրի առաջին պետ:

Մարտ-Ապրիլ 1944-ին Մարտիրոսեանին բանակը ազատագրած է 400 բնակավայր: Ապրիլ 1944-ին 73-րդ հրաձգային բանակի (50-րդ բանակ, առաջին ուքրանական ռազմաճակատ) հրամանատար կը նշանակուի:

21 Յունուար 1945-ին ճեղքելով թշնամիին պաշտպանութիւնը` անոր բանակը ազատագրած է լեհական Խմելնիկ, Վելիւն եւ Վրոցլաւ քաղաքները, ոչնչացուցած` է աւելի քան 20 հազար թշնամի զինուոր եւ սպայ, 83 հրասայլ, 21 օդանաւ եւ մեծաքանակ այլ զրահամեքենաներ:

9 Մայիս 1945-ին իր բանակը կը մտնէ ազատագրուած Փրակա:

Պարգեւներ, կոչումներ եւ շքանշաններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

27 Յուլիս 1944-ին նշանակալից մարտական գործողութիւններու հմուտ ղեկավարման համար Ամերիկայի նախագահ Ֆրանքլին Ռուզվելթ Մարտիրոսեանին շնորհած է Պատուոյ լեգէոների «առաջին աստիճանի քոմանտոր խաչ» կոչում, ստացած է նաեւ չեխ եւ լեհական շքանշաններ[2]։

Մարտական առաջադրանքները օրինակելիօրէն կատարելու, հրաձգային բանակի հմուտ ղեկավարման համար զօրավար-հազարապետ Ս. Մարտիրոսեանին 29 Մայիս 1945-ին շնորհուած է Խորհրդային Միութեան հերոսի կոչում, պարգեւատրուած է Լենինի շքանշանով եւ «Ոսկէ աստղ» մետալով:

Քիեւի մէջ իր անունով փողոց կար, որ սակայն 2022-ին, Ռուսիոյ հետ պատերազմին պատճառով անունը փոխած են:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարանԵրևան: 1981. — հատոր 7. — է. 349–350.
  2. ««Սասունցի Դաւիթ» Հայկական Հրասայլային Զօրասիւնը Բ. Աշխարհամարտին Սփի»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2024-09-27։ արտագրուած է՝ 2025-04-29