Սարգիս Եղբայրներ
| Սարգիս Եղբայրներ | |
|---|---|
|
|
Սարգիս Եղբայրներ (անգլերէն՝ Sarkies Brothers) Մարթին (1852–1912), Տիգրան (1861–1912), Աւետ (1862–1923), եւ Արշակ (1868–1931), երեք հայ եղբայրներ էին, որոնք կը ճանչցուին Հարաւարեւելեան Ասիոյ մէջ շքեղ հիւրանոցներու շղթայ մը հիմնադրելով։ Եղբայրները ծնած են Իրանի Էսֆահան քաղաքին մէջ։[1]
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]23 տարեկան Տիգրանը հիմնադրած է Արեւելեան հիւրանոցը (այժմ Արեւելեան ու Արեւմտեան Հիւրանոց) Փենանկի Ճորճ Թաունի մէջ, 15 Ապրիլ 1884-ին։[2] Եղբայրները շարունակած են այդ շրջանին մէջ բազմաթիւ հիւրանոցներ հիմնադրել, ներառեալ Սինկափուրի Ռաֆլզ Հիւրանոցը, եւ Սթրանտ Հիւրանոցը Ռանկունի (Եանկոն) մէջ։
Արշակը, եղբայրներէն վերջինը, մահացած է 9 Յունուար 1931-ին։ Նոյն տարուան 10 Յունիսին, սնանկութեան գործ մը հարուցուեցաւ Ռաֆլզ Հիւրանոցին դէմ, որ վերջապէս հանգեցաւ Սարգիս ընտանիքին իրենց հիւրանոցներուն վերահսկողութիւնը կորսնցնելուն։[3]
Սարգիս անունը դեռ կ՚ապրի Սինկափուրի մէջ նոյնանուն Սարգիս Ճանապարհովը։ Սակայն, այդ ճանապարհը կոչուեցաւ Ռեճինա Սարգիսի (ծնած Գարաբեդ) անունով, որ Արաթուն Սարգիսի կինն էր, անիկա եղբայրներուն զարմիկը եւ նոյնպէս հիւրանոցավար էր։[4][5] Բացի այդմէ, Սարգիս Անկիւնը, Արեւելեան ու Արեւմտեան Հիւրանոցին մէջ գտնուող սրճարանը, կոչուած է եղբայրներուն անունով։ Արաթունի ժառանգներն ու սերունդը շարունակ կը բնակին Սինկափուրի մէջ։[5]
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ռաֆլզ պանդոկ (անգլերէն՝ Raffles Hotel)
-
Արեւելեան հիւրանոց (անգլերէն՝ Eastern & Oriental Hotel)
-
Սթրանտ պանդոկ (անգլերէն՝ Strand Hotel)
-
Քրակ պանդոկ (անգլերէն՝ Crag Hotel)
-
Սինկապուրի Հայոց Եկեղեցւոյ գերեզմանատանը մէջ 19-րդ դարու Սարգիս ընտանիքին գերեզմանները
-
Սինկապուրի Հայոց Եկեղեցւոյ գերեզմանատանը մէջ 19-րդ դարու Սարգիս ընտանիքին գերեզմանները
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ The History of Armenians in Singapore and Malaysia Archived 2003-08-03 at the Wayback Machine.. Amassia.com.au. Retrieved on 2011-10-23.
- ↑ «The History of Armenians in Singapore and Malaysia»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2003-08-03-ին
- ↑ Augustin Andreas։ «Bond of Brothers»։ famoushotels.org։ The Most Famous Hotels in the World։ արտագրուած է՝ 1 September 2020
- ↑ Wright Nadia H. (2003)։ Respected citizens: the history of Armenians in Singapore and Malaysia։ Amassia Publishing
- ↑ 5,0 5,1 «Proud of the legendary Sarkies name»։ The Straits Times։ September 17, 2015