Jump to content

Սաշա Կիթրի

Սաշա Կիթրի
ֆրանսերէն՝ Sacha Guitry
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Alexandre-Georges-Pierre Guitry[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Jacques Lorcey[2]
Ծնած է 21 Փետրուար 1885(1885-02-21)[1][3][4][…]
Ծննդավայր Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 24 Յուլիս 1957(1957-07-24)[1][3][4][…] (72 տարեկանին)
Մահուան վայր Փարիզ[5]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[6]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Ուսումնավայր Ժանսոն-դը-Սայի լիցեյ?
Մասնագիտութիւն հեղինակ, թատերագիր, ժապաւէնի բեմադրիչ, թատերական ռեժիսոր, երգաթատերագիր, թատրոնի դերասան, շարժապատկերի դերասան, հեղինակ, բեմադրիչ և դերասան
Անդամութիւն Գոնկուրյան ակադեմիա?
Ամուսին Jacqueline Delubac?, Geneviève Guitry?, Շառլոտա Լիզես?, Yvonne Printemps? և Լանա Մարկոնի?
Ծնողներ հայր՝ Լյուսեն Գի?, մայր՝ Renée Delmas?
Ստորագրութիւն

Ալեքսանտր (Սաշա) Կիթրի (ֆրանսերէն՝ Sacha Guitry, 21 Փետրուար 1885(1885-02-21)[1][3][4][…], Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1] - 24 Յուլիս 1957(1957-07-24)[1][3][4][…], Փարիզ[5]), ֆրանսիացի դերասան, թատերագիր, բեմադրիչ։

Ծնած Է ցարական Ս․ Փեթերսպուրկի մէջ, երբ հայրը այդտեղ ֆրանսական թատրոն մը կը վարէր: Ան որդին է կնամոլ դերասան Լիւսիէն Կիթրիի: Բազմաթիւ վարժարաններ փոխելէ ետք, 16 տարեկանին ուսումը լքած է եւ միացած` հօր թատերախումբին, որ կը կոչուէր «Վերածնունդի թատրոն»: Վերածնունդի յատկանիշներէն մէկն էր սեռային սանձարձակութիւնը:

Կիթրի ունեցած է մեծ ժողովրդականութիւն:  Հեղինակած է 115 թատրերգութիւն[7], որոնք անձամբ բեմադրած է եւ ստանձնած` գլխաւոր դերը, իր եսակեդրոնութեամբ վաստակելով «Monsieur Moi» (Տիար ես) մականունը»:

Բ. Աշխարհամարտի ընթացքին Կիթրի լաւ յարաբերութիւններ ունեցած է Նացի իշխանաւորներուն հետ, որոնք արտօնած են, որ Կիթրի շարունակէ զուարճացնել գերման սպաները ոչ միայն իր թատրոնով, այլեւ` իր շարժապատկերով: Հետագային ֆրանսական իշխանութիւնները անվաւեր յայտարարած են Կիթրիի ուղղուած քաղաքական ամբաստանութիւնները։

Կիթրիի թատրոնը «պուլվարային» է: Արական տիպարներու սրախօսութիւնները ունին հասարակ շարժավարի մը մշակութային մակարդակը: Կիթրիի հերոսները փոքր, իրենց կիրքերուն գերի, շնական մարդիկ են, այսուհանդերձ` սրամիտ: Դիպաշարերը թոյլ են[8]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Base Léonoreministère de la Culture.
  2. http://blogs.lesechos.fr/judith-benhamou-huet/sacha-guitry-et-petain-la-vente-a2667.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118719432 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. LIBRISՇուէտի Ազգային Գրադարան, 2012.
  7. «SACHA GUITRY, 72, PLAYWRIGHT, DIES; Author of 115 Plays and 29 Movies--Actor Typified Gallic 'Great Lover' - The New York Times»։ The New York Times։ 10 March 2018։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 10 March 2018-ին։ արտագրուած է՝ 12 April 2021 
  8. «Արի Պատրանք Յօրինենք»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-06-14։ արտագրուած է՝ 2025-02-06