Սանտրա Պուլլոք
| Սանտրա Պուլլոք անգլերէն՝ Sandra Bullock | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Sandra Annette Bullock[1][2] |
| Ծնած է | 26 Յուլիս 1964[3][4][5][…] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Արլինգտոն, Վերճինիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6][1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն և գերմաներէն[9] |
| Կրօնք | Աթէիզմ |
| Ուսումնավայր | Արևելյան Կարոլինայի համալսարան? և Washington-Liberty High School? |
| Մասնագիտութիւն | դերասանուհի, կինոդերասանուհի, ռեստորատոր, ժապաւէն արտադրող, հեղինակ, հեռուստատեսային դերասան, գործարար, Հնչիւնաւորող, Հեռատեսիլի յայտագիրներ արտադրող և ժապաւէնի բեմադրիչ |
| Ամուսին | Ջեսի Ջեյմս?[10][11] |
| Ծնողներ | մայր՝ Helga Meyer? |
Սանտրա Պուլլոք (Sandra Bullock) (26 Յուլիս 1964) ամերիկացի դերասանուհի[12][13]։
2010 եւ 2014 թուականներուն, աշխարհի ամէնէն բարձր վարձատրուող դերասանուհիներէն մէկը[14]։
Ան արժանացած է բազմաթիւ մրցանակներու, ներառեալ՝ Ակադեմական Մրցանակի («Academy Award») եւ Ոսկեայ երկրագունդին («Golden Globe Award»):
2010-ին ան ընդգրկուած է Թայմ Մակազինի (Time magazine) «աշխարհի 100 ամէնէն ազդեցիկ անձեր» ցանկին մէջ։
Իր դերասանական առաջին ելոյթը ունեցած է «Hangmen» (1987) թրիլլըր ժապաւէնին մէջ՝ փոքր դերակատարութեամբ։
Առաջին անգամ ուշադրութիւն գրաւած է «Demolition Man» (1993) ժապաւէնին մէջ իր երկրորդական դերակատարութեամբ։
Իր հիմնական յաջողութիւնը եղած է «Speed» (1994) ժապաւէնը, որմէ ետք ստանձնած է գլխաւոր դերեր «While You Were Sleeping» (1995) սիրային կատակերգութեան, «A Time to Kill» (1996) եւ «Hope Floats» (1998) ժապաւէններուն մէջ։
Հետագայ տասնամեակներուն ան շարունակած է իր յաջողութիւնը՝ մասնակցելով «Miss Congeniality» (2000), «Two Weeks Notice» (2002), «The Proposal» (2009), «The Heat» (2013), «Ocean's 8» (2018) եւ «The Lost City» (2022) կատակերգութիւններուն, ինչպէս նաեւ «Crash» (2004) եւ «The Unforgivable» (2021) ժապաւէններուն, եւ «Premonition» (2007) եւ «Bird Box»-ին (2018) մէջ։
Իր «The Blind Side» (2009) կենսագրական ժապաւէնին մէջ Լի Էն Թուոհիի կերպարին մարմնաւորման համար, ան արժանացած է Լաւագոյն դերասանուհիի «Օսքար» մրցանակին։ Նոյն մրցանակին առաջադրուած է նաեւ «Gravity» (2013) ժապաւէնին մէջ տիեզերքին մէջ մինակ մնացած աստղագէտի դերակատարութեան համար, որ նաեւ անոր ամէնէն շատ եկամուտ ապահոված կենդանի գործողութեամբ ժապաւէնն է։
Դերասանութենէն բացի, ան հիմնադրած է «Fortis Films» արտադրական ընկերութիւնը։
Ան իր մասնակցութեամբ արտադրած է նկարահանուած ժապաւէններէն մէկ քանին, ներառեալ՝ «Miss Congeniality 2: Armed and Fabulous» (2005) եւ «All About Steve» (2009), եւ ծառայած է իբրեւ գործադիր արտադրող «George Lopez»-ին (2002-2007) ին մէջ։
Լրատուամիջոցներուն կողմէ ան յաճախ կոչուած է «Ամերիկայի սիրելին», եւ 2015-ին, «People magazine»-ի կողմէ ճանչցուած է իբրեւ «Ամէնէն գեղեցիկ կինը»։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սանտրա Պուլլոք ծնած է Ուաշինկթընի արուարձաններուն մէջ։
Մայրը՝ գերմանուհի Հելկա Մայեր (մահացած՝ 4 Ապրիլ 2000-ին), օփերային երգչուհի էր, իսկ հայրը՝ Ճոն Պուլլոք, Ալապամա նահանգին մէջ՝ վոքալի ուսուցիչ։ Սանտրայի կրտսեր քոյրը՝ Ճեսսին, իրաւաբանական կրթութիւն ստացած է։
Սանտրա մինչեւ տասներկու տարեկան, ապրած է Նիւրընպըրկ քաղաքին մէջ։ Ան զբաղած է նաեւ պալէով եւ, ունենալով ձայնային լաւ կարողութիւններ՝ փոքր դերեր ստանձնած է այն ներկայացումներուն մէջ, որոնց մասնակցած է իր մայրը։ Ընտանիքը բնակած է նաեւ Սալզպուրկ եւ Վիեննա։ Գերմանիոյ մէջ, Պուլլոք յաճախած է անգլերէն լեզուով դպրոց մը եւ եղած է անոր ամէնէն յառաջադէմ աշակերտներէն։
Արլինկթընի եւ Վըրճինիայի մէջ, Սանտրայի հասակակիցները երկար ժամանակ զինք ընդունած են իբրեւ օտար՝ չուզելով զինք ներառել իրենց շրջանակին մէջ։ Սակայն շուտով ան դարձած է ոտնագնդակի խումբի աջակցող խմբակի ղեկավար։
Դպրոցը աւարտելէ ետք, Սանտրա ուզած է իրաւաբանական կրթութիւն ստանալ Հիւսիսային Քարոլայնայի մէջ։ Սակայն որոշ ժամանակ անց ձգած է ուսումը եւ տեղափոխուած է Նիւ Եորք։
Ան երազած է դառնալ լուսանկարչական բնորդ կամ օդանաւի ուղեկցորդուհի, սակայն ստիպուած աշխատած է իբրեւ մատուցողուհի՝աժան ճաշարաններու մէջ։ Այդ շրջանին ալ անոր մէջ ծագած է դերասանուհի դառնալու փափաքը, եւ ան սկսած է հետեւիլ դերասանական վարպետութեան դասերու։
Մինչեւ տասնութ տարեկան, Սանտրա Պուլոքը ունեցած է երկքաղաքացիութիւն (Միացեալ Նահանգներ եւ Գերմանիա)։
2009-ին ան կրկին դիմած է Գերմանիոյ քաղաքացիութիւն ստանալու համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://www.madametussauds.com/wien/en/what-s-inside/party-and-hollywood/sandra-bullock/
- ↑ https://www.ok.co.uk/celebrity-news/sandra-bullock-60-hollywood-stardom-33227382
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ FemBio տվյալների շտեմարան
- ↑ Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://www.alamy.com/july-26th-2024-actress-sandra-bullock-celebrates-her-60th-birthday-she-was-born-sandra-annette-bullock-in-arlington-county-virginia-on-july-26th-1964-file-photo-by-zzgalaxystar-maxipx-2018-3418-sandra-bullock-at-the-90th-annual-academy-awards-oscars-presented-by-the-academy-of-motion-picture-arts-and-sciences-on-march-4-2018-in-hollywood-california-image614845689.html
- ↑ Rehfeld N. Zimtzicke mit Haltung — FR, 2019.
- ↑ https://www.thelocal.de/20090629/20277
- ↑ Sandra Bullock applying for German passport — 2009.
- ↑ Sandra Bullock Biography
- ↑ Blitz-Scheidung für Sandra Bullock: Ex-Mann Jesse James verzichtet auf Unterhalt — 2010.
- ↑ Սանտրա Պուլլոք
- ↑ «Ամէնէն գեղեցիկ կինը»
- ↑ Ամէնէն բարձր վարձատրուող դերասանուհիներէն մէկը
- 26 Յուլիսի ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ ծնածներ
- Անձինք այբբենական կարգով
- 1964-ի ծնունդներ
- Ի. դարու ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկեայ ազնուամորի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկեայ գունդ» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի ժապաւէն արտադրողներ
- Կինեսի գիրքի դափնեկիրներ
- Լաւագոյն դերասանուհի Օսքարի մրցանակակիրներ
- Հոլիուտեան դերասաններ