Սայեաթ-Նովայ
Սայեաթ-Նովայ վրաց.՝ საიათ-ნოვა ազրպ.՝ Sayat Nova պարս․՝ سایاتنووا | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | հայ.՝ Արութին Սայադյան |
Ծնած է | 14 Յունիս 1712[1][2][3] |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[4] |
Մահացած է | 22 Նոյեմբեր 1795[1][2] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, երգահան, երգիչ, աշուղ |
Կայքէջ | sayat-nova.am |
Սայեաթ-Նովայ (բուն անունով՝ Յարութիւն Սայադեան14 Յունիս 1712[1][2][3], Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[4] - 22 Նոյեմբեր 1795[1][2], Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն) վրաստանցի հայ բանաստեղծ. աշուղ է։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ամենայն հաւանականութեամբ[աղբիւրի կարիք ունի] Սայեաթ-Նովայի նախնիները Թիֆլիս եկած են Կիլիկեան Հայաստանէն։ Սայեաթ-Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստաւորներու ընտանիք էր։ Սայեաթ-Նովայի մանկութիւնն ու պատանեկութիւնն անցած է Թիֆլիսի մէջ։ Սորված է գրել-կարդալ հայերէն, վրացերէն, գիտցեր է նաեւ արաբերէն այբուբենը։
12 տարեկանէն զայն տուեր են արհեստի, սորվեր է ջուլհակութիւն եւ կարճ ժամանակի մէջ այնքան հմտացեր է, որ կտաւը շինելու եւ գործելու նոր դազկահ պատրաստեր է։
Երգն ու երաժշտութիւնը զինք հմայեր են դեռ մանուկ հասակէն։ Մինչեւ երեսուն տարեկան՝ Սայեաթ-Նովայ կատարելագործուեր է աշուղական արուեստի մեջ, սորվեր է եղանակներ եւ պարզ ու խառն չափեր, յօրիներ է խաղեր՝ յարմարցնելով յատուկ մեղեդիներ եւ ատոնք կատարեր է ժողովրդական հաւաքոյթներու ատեն։
Հաւանաբար, երկար տարիներ շրջեր է Մերձաւոր Արեւելքի մէջ, եղեր է Պարսկաստան, Հնդկաստան եւ Օսմանեան Կայսրութեանը ենթակայ երկիրներ: Ուխտի գացեր է հայ աշուղներու հովանաւոր Մշոյ Սուրբ Կարապետի վանքը՝ Տարօն, մինչեւ որ համընդհանուր ճանաչում ձեռք բերեր է եւ մկրտուեր է Սայեաթ-Նովա՝ երգի որսորդ։
1759 թուականի կէսերուն աւարտուեր է Սայեաթ-Նովայի՝ իբրեւ բանաստեղծի ու երգահան-երաժիշտի կեանքը։ 1759 թուականին Հերակլ II-ի հարկադրանքով ան քահանայ ձեռնադրուեր է Տէր Ստեփանոս անունով եւ շատ չանցած ղրկուեր է Կասպից ծովու հարաւային ափին գտնուող Էնզելի նաւահանգիստը։ Հոս «ապաշխարեր» եւ արտագրեր է Գրիգոր Նարեկացիի «Մատեան ողբերգութեան» ստեղծագործութիւնը։ Ստոյգ յայտնի չէ, թէ երբ վերադարձեր է հայրենիք։ 1766 թուականին ապրեր է Զաքաթալայէն Շամախի տանող առեւտրական ճանապարհի վրայ ինկած Կախի փոքրիկ աւանի մէջ, ուր արտագրեր է մէկ ուրիշ ձեռագիր՝ Աստուածաշունչի հատուածներէ բաղկացած ժողովածոյ մը։ 1768 թուականին մահացեր է կինը՝ Մարմարը, թողելով չորս անչափահաս զաւակ։ Յաջորդ տարուընէ Սայեաթ-Նովա՝ Տէր Ստեփանոս փոխադրուեր է վանք, ծառայեր է Թիֆլիսի մէջ հաստատուած Հաղպատի միաբանութեան առաջնորդարանի մէջ, իսկ 1778 թուականին, երբ վերաշինուեր է Հաղպատի վանքը, կարգուեր է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագային միաբանութեան հետ նորէն վերադարձեր է Թիֆլիս։ 1795 թուականի Սեպտեմբերին, Աղա-Մահմետ Խան Ղազարի արշաւանքի օրերուն, զոհուեր է եւ թաղուած է Սուրբ Գեւորգ եկեղեցւոյ բակը։
Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սայեաթ-Նովայի ուսումնասիրութեան գործերուն մէջ մեծ դեր խաղցած է Անդրկովկասի հայ աշուղներու եւ ուշ միջնադարի հայ տաղերգուներու ստեղծագործութիւնները։ Աւանդական սովորութիւնով՝ ստեղծագործական առաջին քայլերն ան սկսած է թրքերէն լեզուով, յետոյ աստիճանաբար անցած է հայերէնի ու վրացերէնի։ Գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերը ու կոչումը եւ հասկնալով որ գեղեցիկին ու կատարելութեան իտէալներն ու դաշնութեան պատգամները՝ Սայեաթ-Նովայ վերարծարծած ու քարոզած է ամբողջ հայ ժողովուրդին համար, առանց ազգային ու դասային խտրութեան ու զանազանութեան։
Քանակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սայեաթ-Նովայէն մեզի հասած է աւելի քան 230 խաղ, որոնք ամփոփուած են քանի մը բաժիններու. իր սեփական ձեռքով գրուած եւ իր զաւակին՝ Օհանին կազմած ու արտագրած խաղերը եւ միւս բաժինը կազմուած է զանազան ժողովածուներէ կամ մնացած է ժողովուրդին յիշողութեան մէջ: Աստիճանաբար գրի առնուած ու հրատարակուած են։
Սիրային երգեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Իբրեւ սիրերգու (սիրային երգեր գրող)՝ Սայեաթ-Նովայ գեղեցիկի ու կատարեալի երկրպագու է եւ նուրբ զգացումներու արտայայտիչ: Անոր սիրային երգերը յատուկ են եւ նաեւ ունին խորը զգացումներ, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծին ողբերգական սէրն է, այլ նաեւ կեանքի ու իրականութեան անլուծելի հակասութիւնները, անհաւասարութիւնը եւ գեղեցիկի ոտնահարումը։ Սայեաթ-Նովայ շատ կարեւարութիւն տուած է մարդու բարոյական, կատարելութեան ու գեղեցկութեան հարցերուն, դարու եւ ժամանակի այլանդակութեան եւ մարդկային աղարտման պատճառներուն, որոնք, ի վերջոյ մնացած են անբացատրելի:
Երկերի մատենագիտութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Սայեաթ-Նօվայ, Մօսկուա, 1852, 172 էջ:
- Տաղեր, Թիֆլիս, 1914, 120 էջ:
- Երգեր, Պէյրութ, 1931, 85 էջ:
- Հայերէն խաղերի լիակատար ժողովածու, Յերեւան, 1931, 196 էջ:
- Տաղեր, Պէյրութ, 1931, 88 էջ:
- Հայերէն խաղերի լիակատար ժողովածու, Յերեւան, 1935, 120 էջ:
- Տաղեր, Թեհրան, 1943, 196 էջ:
- Խաղերի ժողովածու, Երեւան, 1945, 220 էջ:
- Երգեր, Երեւան, 1946, 60 էջ:
- Սիրոյ եւ արդարութեան երգիչ Սայեաթ-Նօվայ, Պէյրութ, 1952, 84 էջ:
- Հայերէն, վրացերէն, Ազրպէյճաներէն խաղերի ժողովածու, Երեւան, 1959, 316 էջ:
- Բանաստեղծութիւններ, Երեւան, 1963, 88 էջ:
- Խաղեր, Երեւան, 1963, 144 էջ:
- Հայերէն, վրացերէն, ազրպէյճաներէն խաղերի ժողովածու, Երեւան, 1963, 348 էջ:
- Երգարան, Պէյրութ, 1966, 176 էջ:
- Խաղեր, Երեւան, 1969, 144 էջ:
- Սիրոյ եւ արդարութեան երգիչ Սայեաթ-Նօվայ, Պէյրութ, 1969, 108 էջ:
- Սայեաթ-Նօվայ 250 (տաղարան), Պէյրութ, 1970, 96 էջ:
- Հայերէն խաղեր, Երեւան, 1984, 244 էջ:
- Խաղեր, Երեւան, 1987, 284 էջ:
- Խաղեր, Երեւան, 1987, 588 էջ:
- Հայերէն խաղեր, Պէյրութ, 1992, 144 էջ:
- Խաղեր (լիակատար ժողովածու), Երեւան, 2003, 440 էջ:
- Հայերէն խաղեր, Երեւան, 2004, 140 էջ:
- Դաւթար (նմանահանութիւն), Երեւան, 2005, 140 էջ:
- Հայերէն, վրացերէն եւ ազրպէյճաներէն խաղերի ժողովածու, Թբիլիսի, 2005, 192 էջ:
- Հայերէն եւ թուրքերէն խաղեր, Երեւան, 2006, 224 էջ:
- Բանաստեղծութիւններ, Երեւան, 2007, 260 էջ:
- Խաղեր, Երեւան, 2007, 260 էջ:
- Հայերէն խաղեր, Երեւան, 2007, 274 էջ:
- Խաղեր (ընտրանի), Երեւան, 2010, 68 էջ:
- Վրացերէն եւ թուրքերէն խաղեր (ընտրանի), Երեւան, 2010, 98 էջ:
- Խաղեր, Թբիլիսի, 2011, 98 էջ:
- Խաղեր (երգարան), Երեւան, 2012, 80 էջ:
- Հայերէն եւ թուրքերէն խաղեր, Երեւան, 2012, 200 էջ:
- Հայերէն խաղեր, Երեւան, 2013, 268 էջ:
- Քնարերգութիւն, Երեւան, 2015, 128 էջ:
- Ընտրանի, Երեւան, 2016, 208 էջ:
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Գեւորգ Աբով, Սիրոյ եւ արդարութեան մեծ երգիչը՝ Սայեաթ-Նովան, Երեւան, Հայպետհրատ, 1945, 85 էջ։
- Հրայր Մուրատեան, Սայեաթ-Նովա (կինովիպակ), Պէյրութ, 1960, 75 էջ։
- Հրայր Մուրատեան, Սայեաթ-Նովա, Երեւան, 1963, 85 էջ։
- Խորեն Սարգիսեան, Սայեաթ-Նովա, Երեւան, 1963, 127 էջ։
Թարգմանութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Սայեաթ-Նովա, Հայերէն տաղերը, (47 տաղերու թարգմանութիւն), Եղիսաբէթ Մուրատեանի հետ եւ Սերժ Վենտուրինի, երկլեզու հրատարակին մէջ, Éditions L’Harmattan, 2000-2006, Փարիզ, 2006 (նուիրուած է Սերկէյ Փարաճանովին) (ISBN 2-296-01398-8)
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Սայեաթ-Նովային նուիրուած ինտերնետ կայք
- Սայեաթ-Նովայ կենսագրութիւն, բանաստեղծութիւններ
- «Սայեաթ-Նովայի երգերի բնավորությունը» Հ․ Թումանյան
- Սայեաթ-Նովայի հայերէն, վրացերէն, թաթարերէն խաղերի էլեկտրոնային ժողովածու, Ռուսերէն թարգմանութիւններով, երգերի յայտնի կատարումներով
- «Սայեաթ-Նովա» ֆիլմ (1960, ռեժ.՝ Կիմ Արզումանեան) - Սայեաթ-Նովա
|
- 14 Յունիսի ծնունդներ
- 1712 ծնունդներ
- Թիֆլիս ծնածներ
- 22 Նոյեմբերի մահեր
- 1795 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Չվաւերացուած պնդումներով յօդուածներ
- Հասցէազուրկ նիշքի յղումներով էջեր
- Աշուղներ
- Միջնադարյան հայ բանաստեղծներ
- Հայ երգահաններ
- Ստեղծագործական կեղծանուններ
- 14 Յունիսի ծնածներ
- 22 Նոյեմբերի մահացածներ
- Pages using ISBN magic links