Սամուէլ Գունտագճեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սամուէլ Յարութիւն Գունտագճեան
Ծնած է 1875
Ծննդավայր Հասան Պէյլի, Ատանայի նահանգ
Մահացած է 1914
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն բժիշկ

Սամուէլ Յարութիւն Գունտագճեան (հաւանաբար 1875, Հասան Պէյլի, Ատանայի նահանգ - 1914), հայ բժիշկ։

Ծնած է հաւանաբար 1875 թուականին Ատանայի նահանգի Ճէպէլ-Պերեքեթի գաւառի Հասան Պէյլի գիւղին մէջ, աւետարանական ընտանիքում։ Հայրը, պապը եւ նախնիները եղած են հրացանի խզակոթ պատրաստող վարպետներ՝ գուդակչիներ եւ զինագործներ։ Ֆիլիպ Գունտագճեանի (Յովնանեան) աւագ եղբայրն է։

Սամուէլ Գունտագճեանը բարձրագոյն բժշկական կրթութիւն է ստացած արտասահմանի մէջ (հաւանաբար Ֆրանսայի մէջ)։ Հասան Պէյլիի մէջ աշխատած է որպէս բժիշկ։ Ունեցած է երեք որդի՝ Լիւդֆկ, Ասատուր, Բիւզանդ։

1914 թուականին մէկ ամիս բուժած է մի թուրք փաշայի կնոջ կոտրուած ոտքը (ձեռքը)։ Վերջաւորութեան փաշան հարցուցած է. «Լեաւո՜ւր, ազգանունդ ի՞նչ է», եւ իմանալով, որ բժիշկը հայ զինագործներու գերդաստանէն է, զայրացած է ու եաթաղանի մէկ հարուածով կտրած գլուխը, ոտքով հրած իրմէ հեռու։ Հարազատները բժիշկի մարմինը թաղած են առանց գլուխի, որն այդպէս ալ չեն գտած[1]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Տեղեկութիւնները վերցուած են Սամուէլ Գունտագճեանի թոռան` երեւանաբնակ թուրքագէտ եւ ազգագրագէտ Քեթի Ասատուրի Գունտագճեանի պատմածիէն, 1201-2009։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։