Jump to content

Սահակ Բ․ Մաշալեան

Սահակ Բ․ Մաշալեան
Ծնած է 17 Մարտ 1962(1962-03-17) (63 տարեկան)
Ծննդավայր Պոլիս, Թուրքիա
Քաղաքացիութիւն  Թուրքիա
Մայրենի լեզու թրքերէն
Կրօնք Հայ Առաքելական Եկեղեցի
Ուսումնավայր Պոլսոյ Համալսարան, Լոնտոնի Համալսարան և Դուբլինի համալսարան?
Երկեր/Գլխաւոր գործ Երկու Ուխտաւոր
Մասնագիտութիւն ելեկտրականութեան ճարտարագէտ և Կղերական
Աշխատավայր Սրբոց Թարգմանչաց Վարժարան, Սեւանի Վազգէնեան Հոգեւոր դպրանոց, Գէորգեան Հոգեւոր Ճեմարան և Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւն
Վարած պաշտօններ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք?

Սահակ Մաշալեան (17 Մարտ 1962(1962-03-17), Պոլիս, Թուրքիա), Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարք ընտրուեցաւ 11 Դեկտեմբեր 2019-ին յաջորդելով պատրիարք Մեսրոպ Բ. Մութաֆեանին որ վախճանած էր յետ երկարատեւ հիւանդութեան 2019-ին։ Ան 85-րդ պատ­րիար­քն է Պոլսոյ Հայոց եւ կը ճանչցուի իբր Սահակ Բ․ Պատրիարք։ Սահակ Ա․ (Ապուչեխցի) Պոլսոյ պատրիարք էր 1707 թուականին։

Սա­հակ Մա­շալեանը ծնած է Ստանպուլի մէջ 17 Մարտ 1962-ին Շահան Մաշալեան անունով, որպէս զաւակը սինոպցի ընտանիքի մը։ Ստանպուլի համալսարանի փիլիսոփայութեան բաժին ուսման շրջանը աւարտելէ ետք, 1989-էն 1994 բարձրագոյն ուսումը շարունակած է Լոնտոնի համալսարանի մէջ։ 1994-1997 վարած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Սրբոց Թարգմանչաց Վարժարանի տեսուչի պաշտօնը, միաժամանակ հոն կրօն դասաւանդելով։ 1997-էն 1999 իր աստուածաբանական կրթութիւնը շարունակած է Տապլինի համալսարանին մէջ, Իրլանտա։

2005 թ. Նոր Կտակարանի ներածութիւն եւ մեկնութիւն, քարոզխօսութիւն և վարդապետական աստուածաբանութիւն դասաւանդած է Մայր Աթոռի Գէորգեան հոգևոր ճեմարանի և Սեւանի Վազգէնեան հոգևոր դպրանոցի մէջ:

2006 թ. ապրիլի 21-ին, Մայր Աթոռի մէջ պաշտպանած է վարդապետական ատենախօսութիւն «Հաւատք և հրաշք» թեմայով և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցւոյ մէջ, ձեռամբ Գերշ Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճեանի, ստացած է մասնաւոր վարդապետութեան չորս աստիճանները:

2007 - 2010 թթ. եղած է Գէորգեան հոգևոր ճեմարանի տեսուչ:

2008 թ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարի մէջ, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացած է եպիսկոպոսական ձեռնադրութիւն և օծում:

Պոլսոյ պատրիարքի տեղապահ էր 4 Յուլիս 2019-էն մինջեւ իր ընտրութիւնը իբր Պոլսոյ Հայոց Պատրիարք[1]։

«Երկու Ուխտաւոր» պատմավէպի հեղինակն է[2]։ Գիրքը նուիրուած է 18-րդ դարու հայ եկեղեցւոյ երկու նշանաւոր դէմքերուն՝ Յովհաննէս Կոլոտ եւ Գրիգոր Շղթայակիր պատրիարքներուն։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Պոլսոյ Հայոց 85-րդ Պատրիարք Ընտրուեցաւ Սահակ Եպիսկոպոս Մաշալեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-01-28-ին։ արտագրուած է՝ 2019-12-13
  2. «Սահակ Վրդ. Մաշալյան «Երկու ուխտավոր» | Qahana.am»։ www.qahana.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-12-16-ին։ արտագրուած է՝ 2019-12-16