Jump to content

Սակր՝ Բռնակին Կեռխաչի Պատկերով (Ք.Ա. 15-14-րդ դարեր, Արթիկ)

Սակր` բռնակին կեռխաչի պատկերով
բարձրութիւն 8,9 սանտիմետր
լայնութիւն 14 սանտիմետր

Սակր` բռնակին կեռխաչի պատկերով, Ք.Ա. 15-14-րդ դարերու պրոնզէ սակր, որ յայտնաբերուած է Արթիկի մէջ եւ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ։ Կեռաչի պատկերով սակրի մարտական սայրը կլոր է` եզրերուն ձգուած, կիպ մօտեցուած կոթառին։

Սակր, որու ելուստաւոր, երկարուկ կոթառը հիմքին մէջ ունի եղեւնաձեւ գծազարդ եւ միջանցիկ անցք բռնակի համար։ Սակրի բռնակը ունի պրոնզէ ծայրապանակ, որու հարթ մակերեսին փորագրուած է սուաստիկա, իսկ կողային եզրը զարդարուած է սեպաձեւ կտրուածքներով։ Ծայրապանակի մէջ պահպանուած են փայտի մնացորդներ։ Զարդայարդարման սիմուոլիկան կ՚ենթադրէ, որ սակրըն ունեցած է նաեւ ծիսական կիրառութիւն[1]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։
GLAM
GLAM