Jump to content

Սալվաթորէ Սքիլաչի

Սալվաթորէ Սքիլաչի
իտալ.՝ Salvatore Schillaci
Ծնած է 1 Դեկտեմբեր 1964(1964-12-01)[1][2]
Ծննդավայր Պալերմո, Իտալիա
Մահացած է 18 Սեպտեմբեր 2024(2024-09-18)[3][4] (59 տարեկանին)
Մահուան վայր Պալերմո, Իտալիա[3]
Քաղաքացիութիւն  Իտալիա
Մայրենի լեզու Իտալերէն
Մասնագիտութիւն ֆութպոլիստ

Սալվաթորէ «Թոթօ» Սքիլաչի` (իտալ.՝ Salvatore "Totò"[5] Schillaci, 1 Դեկտեմբեր 1964(1964-12-01)[1][2], Պալերմո, Իտալիա - 18 Սեպտեմբեր 2024(2024-09-18)[3][4], Պալերմո, Իտալիա[3]), իտալացի ոտնագնդակ խաղացող։ Իտալիոյ մէջ տեղի ունեցած 1990-ի Մոնտիալի իտալացի յառաջապահ։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած էր Փալերմոյի մէջ, մաս կազմած է Մեսինա ակումբին` կատարելով 219 մրցումներ, նշանակելով 61 կոլ մինչեւ 1989, ապա Եուվենթուսի հետ 1989-էն 1992 մասնակցելով 90 մրցումներու եւ նշանակելով 26 կոլ Ինթեր Միլանի հետ 1992-էն 1994 մասնակցելով 30 մրցումներու եւ նշանակելով 11 կոլ, եւ Ճուպիլօ Խուաթայի (Ճափոն) հետ 1994-էն 1997 մասնակցելով 78 մրցումներու եւ նշանակելով 56 կոլ:

Սքիլաչի, որ անծանօթ յառաջապահ մը եղած է, Մոնտիալին դաշտ ներկայացած է Իտալիոյ առաջին մրցումին իբրեւ պահեստի յառաջապահ եւ իր մասնակցած 7 մրցումներուն նշանակած է 6 կոլ` դառնալով Իտալիոյ հերոսը եւ առաջնորդելով Իտալիան 3-րդ դիրքի:

«Ֆութպոլի հերոս մը կը լքէ մեզ… Անձ մը, որ իտալացիներուն սիրտը գրաւեց: Սալվաթորէ Սքիլաչի` «Թոթօ» անունով ճանչցուած, յառաջապահ մը Իտալիոյ 1990-ի Մոնտիալին, «կախարդեց» գիշերները մեր ազգային խումբին հետ: Շնորհակալ ենք այդ գեղեցիկ զգացումներուն, մեզի երազելու պատճառ դառնալուն` տօնելու եւ մեր դրօշը բարձր պահելու համար: Ցտեսութիւն եւ պոն վուայաժ «ախոյեա՛ն», ըսաւ Իտալիոյ վարչապետ Ճիորճիա Մելոնի «Էքս» ընկերային ցանցին վրայ:

Ան Իտալիոյ ազգային խումբին հետ 1990-էն 1991 կատարած է 16 մրցումներ` նշանակելով 7 կոլ:

մահացած է աղիքային քաղցկեղի պատճառով:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Transfermarkt.com — 2000.
  2. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
  3. 1 2 3 4 Addio a Totò Schillaci, se ne va il bomber delle Notti Magiche. Aveva 59 anni
  4. 1 2 Salvatore Schillaci: Italy's World Cup icon dies aged 59 — 2024.
  5. ↑ «Gli eroi in bianconero: Salvatore SCHILLACI»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-01-23-ին։ արտագրուած է՝ 2020-01-20