Ռուստամ Ռազա
| Ռուստամ Ռազա ֆրանսերէն՝ Roustam Raza | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հայ.՝ Ռուստամ Ռազա |
| Ծնած է | 1783[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիս |
| Մահացած է | 7 Դեկտեմբեր 1845[1] |
| Մահուան վայր | Դուրդան, Էսոն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Մայրենի լեզու | Եգիպտական արաբերէն |
| Մասնագիտութիւն | թիկնապահ, զինուորական և զինուոր |
Ռուստամ Ռազա (բուն անունով՝ Ռոստոմ Յովնանի Խաչատուրեան, 1783[1], Թիֆլիս, Թիֆլիս - 7 Դեկտեմբեր 1845[1], Դուրդան, Էսոն), Նափոլէոնի հայ թիկնապահը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս, շուշեցի հայ վաճառականի ընտանիքի մէջ: Ռոստոմ 11 տարեկան էր, երբ հայրը, գործը ընդարձակելու նպատակով, երկու մեծ որդիներուն հետ մեկնած է Թիֆլիս՝ Ղարաբաղի մէջ ձգելով կինը, երկու աղջիկներն ու Ռոստոմը:
Գործերը յաջող ընթացք ունենալնուն՝ տարի մը ետք ան քովը կանչած է ընտանիքին մնացեալ անդամները: Ճամբան թաթարներ առեւանգած են Ռոստամը, որ այնուհետեւ ձեռքէ-ձեռք վաճառուած է եօթը անգամ՝ ի վերջոյ յայտնուելու Պոլսոյ ապարանքներէն մէկուն մէջ:
1797-ին նոր տէրը նուիրած է զայն Եգիպտոսի կառավարիչին՝ իբրեւ անոր մամլուքը: Այս վերջինի մահով՝ զայն ձեռք անցուցած է ինչ որ շէյխ էլ-Պաքրի մը, որ իր կարգին 1799-ին զայն, գեղեցիկ ձիու մը հետ, նուիրած է Եգիպտոսը տարի մը առաջ նուաճած Նափոլէոն Պոնափարթին:
Այն օրէն ետք եւ ամբողջ 16 տարի Ռոստամ շուքի մը պէս հետեւած է իր նոր տիրոջը ու անձնուիրաբար ծառայած է անոր՝ մինչեւ այս վերջինին Էլպա կղզի աքսորը՝ 1814-ին[3]:
Անձնական կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նափոլէոն, անձնապէս շահագրգռուած ըլլլաով Ռոստամի բարօրութեամբ, խրախուսած է զայն, որ ամուսնանայ իր կնոջը՝ «Joséphine Beauharnais»-ի մէկ մերձաւորին հետ, որ կը կոչուէր «Douville». այդպէս ալ ըրած է: Ամուսնութիւնը տեղի ունեցած է 1806-ին. բոլոր ծախսերը ստանձնած է նափոլէոն ինքը:
Ռոստոմ ունեցած է մանչ մը եւ աղջիկ մը: Մանչը հետագային դարձած է ֆրանսայի լիազօր ներկայացուցիչը Թունուզի մէջ: Ունեցած է «Edmond Rosdam» անունը կրող թոռ մըն ալ, որուն ճակատագիրը անյայտ է։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი — 2001.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 482. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «Ռուստամ Ռազա (Նափոլէոնի Հայ Թիկնապահը)»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2024-05-04։ արտագրուած է՝ 2025-05-14